Մեկնաբանություն. ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ էլ որևէ «այլ անձ» այնքան անհրաժեշտ չեն, որքան Սահմանադրության փոփոխությունը
Լևոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի խոսքը ինձ տարավ ոչ թե նրա կառավարման ժամանակները, ինչպես շատերին, այլ շատ ավելի մոտ` այս տարվա խորհրդարանական ընտրությունները, «Իմպիչմենտ» դաշինքի ընտրարշավն ու նրա լիդերի քաղաքական հայացքները:
Այդ լիդերը «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն է, որն այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ամենամոտ զինակիցներից է ու նրա առաջադրման գաղափարական քարոզիչը, նրա թերթը դարձել է առաջին նախագահի խոսափողը, նրա հասցեին ասված որևէ քննադատական խոսքի դեմ թերթը վիրավորանքների ու հայհոյանքների նյարդային կրակահերթ է արձակում: Պատասխան |