106-րդ բանաձև. ՀՅԴ ղեկավարը հայտարարում է, որ ցեղասպանության ճանաչման բանաձևը «չի մեռել»
Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն այս շաբաթ հայտարարել է լրատվամիջոցներին, որ ԱՄՆ Կոնգրեսի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը «չի մեռել»:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվելուց հետո 106-րդ բանաձևը կարծես մոռացության մատնվեց: Պատճառն այն ուժերի ագրեսիվ հակազդեցությունն էր, որոնք մտահոգված էին, թե ինչ վնաս կհասցնի բանաձևի ընդունումը թուրք-ամերիկյան հարաբերություններին: Պատասխան |