Կո՞ղմ, թե՞ դեմ. վերլուծաբանը պնդում է, որ քվեարկելով հօգուտ Սահակաշվիլու` վրացահայերը քվեարկել են ՆԱՏՕ-ի դեմ
Վրացահայ քաղաքական վերլուծաբանի կարծիքով` անցյալ շաբաթ օրը կայացած նախագահական ընտրություններում ՆԱՏՕ-ի անդամակցության ձգտող Միխայիլ Սահակաշվիլուն ձայն տված վրացահայերը, իրականում, քվեարկել են ամերիկացիների ղեկավարած ռազմական դաշինքին հարավկովկասյան այս պետության անհապաղ անդամակցության դեմ:
Հայաբնակ Ախալքալաքում ապրող վերլուծաբան Սեյրան Պետրոսյանը պնդում է, որ Սահակաշվիլու համոզիչ հաղթանակը հայաբնակ շրջաններում պարադոքսալ կերպով ցույց է տալիս վրացահայերի դիմադրությունը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, ինչը պայմանավորված է նրանց մտավախությամբ, թե կաճի Թուրքիայի ազդեցությունը, և կնվազի Ռուսաստանի դերը: Պատասխան |