Հավատ և հիշողություն. աշխարհների բախումից մոլորված անճարակ սպիտակամորթ ամերիկացու մտքերը
Ջահել ու անհոգ, կյանքում մեր սեփական տեղի մասին մեծ կարծիքով` տարիներ առաջ ես և Դոկտորը (ես այդպես էի նրան կոչում) օրենք էինք խախտում ու մեր հոգին լլկում, լուսացնում էինք երկար գիշերներ ու սպանում հեղձուկ ցերեկները: Եվ այսօր, երբ երևանյան զբոսայգում կանգնած փորձում եմ շփվել մի հայ Եհովայի վկայի հետ, չգիտես ինչու, հիշում եմ Դոկտորին:
Մի առիթով հրավիրված էինք (Դոկտորն ու ես, ոչ Եհովայի վկա կինը) մի հավաքույթի` Չիկագոյի կենտրոնում գտնվող «Weed» կոչվող հաստատություն: Գիշերվա այն ժամին, երբ ես արթուն եմ լինում միայն միզափամփուշտի պահանջով կամ վերջնաժամկետի պատճառով, մենք տեղ հասանք և զարմանալիորեն ավելի լավ վիճակում էինք, քան մեզնից շուտ եկածները: Մեր տեղն անցնելու համար ստիպված էինք զգուշորեն անցնել սենյակի ճիշտ մեջտեղում հատակին փռված մի հաղթանդամ մարդու վրայով: «Բուչին է»,- ասաց Դոկտորը: «Էստեղի հարբեցո՞ղն է»,- հարցրի: «Ոչ, մենեջերը»: Պատասխան |