Ֆուտբոլ երեխաների համար. Բրազիլիայի դեսպանությունը ֆուտբոլասերների աջակցությամբ մրցաշար է կազմակերպում Հայաստանի ծնողազուրկ երեխաների համար
Երևանի «Հրազդան» մարզադաշտը, որն ականատես է եղել «Արարատ» թիմի 1970-ականների փայլուն ելույթներին, դարձել էր հայաստանցի ծնողազուրկ երեխաների համար կազմակերպված մրցաշարի անցկացման վայր:
Անցյալ կիրակի Հայաստանում Բրազիլիայի դեսպանության կազմակերպած ֆուտբոլի մրցաշարին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի մանկատների ու գիշերօթիկ դպրոցների չորս թիմեր, ինչպես նաև Հայաստանում աշխատող կամ բնակվող արտասահմանցիների թիմեր: Պատասխան |