Հարցեր բանակցության համար. եթե կոալիցիան հավատում է ընտրությունների պաշտոնական արդյունքներին, ապա ո՞րն է Տեր-Պետրոսյանի հետ հաշվի նստելու իմաստը
Ես թվերի հետ լավ չեմ, ուստի տոկոսների և այլ հարցերում կարող եմ լուրջ թյուրիմացությունների մեջ ընկնել:
Եվ ուզում եմ հարց տալ (չմոռանաք վերոհիշյալ խոստովանությունս): Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 19-ի ընտրություններում ստացել է ձայների ընդամենը 21,5 տոկոսը, ինչո՞ւ է նրա գլխավորած շարժումն արժանացել նման ուշադրության ու ստեղծել այս ամբողջ խառնաշփոթը: Պատասխան |