Զավեշտալի իրավիճակ. առաջնորդներն ու պարտվածները Հայաստանում իրականացվող ժողովրդավարասպանության ժամանակներում
Ինձ բախտ է վիճակվել ապրելու նույն բնակարանում մի հնգամյա փիլիսոփայի հետ:
Մեկ տարի առաջ, երբ նա դեռ չէր հասել հասունության այն աստիճանին, որն այժմ դրսևորվում է Բարբիի և/կամ Սկուբի Դուի հետ սեփական ինքնությունը փոխատեղելու կարողությամբ, նրա վերլուծական ունակություններն իրենց արտահայտությունը գտան մի առավոտ` նորաձևության հերթական ճգնաժամի ժամանակ, երբ որոշում էր, թե մանկապարտեզ գնալիս ինքը ավելի նորաձև տեսք կունենա մուգ կարմի՞ր, թե՞ փիրուզագույն զուգագուլպայով: Նրա աշխարհը կազմող թավշե ու պլաստմասսայե խաղալիքների կույտից վերցնելով մեկը` Բարբի Դուն խոսակցություն սկսեց մոր հետ կենդանիների անունների մասին: Պատասխան |