Թեթև սովամահություն. ռոտացիոն «հացադուլները» տպավորություն չեն գործում
Ես ոչ մի ջանք չեմ խնայում` ճգնելով հասկանալ ներկայումս Հայաստանը համակած «հացադուլների» համաճարակի տրամաբանությունը:
Նախապատմություն. Ներկա վարչակազմը շարունակում է ճնշել, ձերբակալել և, ընդհանրապես, փչացնել իր այն հպատակների կյանքը, ովքեր փետրվարի նախագահական անարդար ընտրություններում սխալ կողմ էին ընտրել: Երկու ճամբարներում էլ կան շան որդիներ, մի բան է հաստատ. կան բանտարկվածներ, ովքեր չպետք է բանտում լինեին, և կան այնպիսիք, ովքեր ազատության մեջ են ու պաշտոններ ունեն, սակայն ավելի մեղավոր են, քան պետության դեմ գործած հանցանքի համար կալանվածները: Պատասխան |