«Օգնության համախտանիշի» հաղթահարում. Ղարաբաղցիները չեն ցանկանում բարեգործություն, այլ սպասում են կոնկրետ ծրագրերի
Տարիներ շարունակ Ղարաբաղում սոցիալական քաղաքականությունը հիմնվոմ էր եղել մարդասիրական օգնության գաղափարի վրա: Այժմ պետությունը որոշել է նոր քաղաքականություն վարել. հասցեական օգնություն է տրամադրվում և այնպես, որ մարդիկ սկսեն հավատալ իրենց հնարավորություններին:
Հետպատերազմյան Ղարաբաղը` իր ավերված բնակավայրերով, ամեն ինչ կորցրած մարդկանցով, մարդասիրական օգնության շնորհիվ կարողացավ գոյատևել: Ոչ մի վիճակագրական ծառայություն այժմ չի կարով հաշվարկել` ինչ ծավալի օգնություն է տրամադրել սփյուռքը Ղարաբաղին, բայց ակնհայտ է մի բան` Ղարաբաղի համար դա փրկություն էր: Պատասխան |