Եվրոպայի վճիռը. փակված հեռուստաընկերությունը շահում է Հայաստանի դեմ հայցը Ստրասբուրգի դատարանում
Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել, որ Հայաստանը խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածը` խոսքի ազատության իրավունքը, մերժելով լիցենզիա տրամադրել «Ա1+» հեռուստաընկերությանը:
Դատարանը վճռել է «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի օգտին պետությունից գանձել 20.000 եվրո` որպես «բարոյական վնասի հատուցում»: Եվս 10.000 եվրո պետությունը պետք է վճարի դատական ծախսերի համար: Պատասխան |