Բենզինի խուճապ. Վառելիքի պակասը օգոստոսին ծանր կացության մեջ դրեց հայ վարորդներին
Վրաստանում ստեղծված պատերազմական վիճակը ցույց տվեց, թե որքանով է կախված Հայաստանում մարդկանց կենսագործունեությունը արտերկրից ներկրվող ապրանքներից:
Նախնական ենթադրությունները, հետո բենզինի պաշարի իրական պակասը սկսեցին ազդել Հայաստանի շուկայի վրա արդեն օգոստոսի 10-ից` հարևան Վրաստանում սկսված պատերազմական գործողություններից անմիջապես հետո, և տևեց մի քանի շաբաթ: Կառավարության ու բենզին ներկրողների հավաստիացումներին հակառակ` օգոստոսի վերջին երկու շաբաթը երկրում գրեթե բենզին չկար: Պատասխան |