Բացահայտում. Լոռու մարզում հնագետները երկաթի դարաշրջանի դամբարան են գտել
Լոռու մարզի Գոգարան գյուղում պեղված նոր դամբարանը, որը Հայաստանում պեղված հայտնի այլ դամբարաններից տարբերվում է իր ոճով ու գտածոներով, հնագետների զարմանքն է հարուցել:
Բացահայտումը, որի մասին հայտարարվել է սեպտեմբերին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետներից բաղկացած արշավախմբի համար նորություն էր: Հնագետների գնահատմամբ` այն, ի տարբերություն հարևան դամբարանների, որոնք հիմնականում հողաշեն են, սալաքարային է: Պատասխան |