Սպորտ. Հայաստանը դիմագրավելու է «Կարմիր հրեշներին». Հարբուխը խանգարեց բռնցքամարտի «արքայի» տիտղոսը պաշտպանելուն
Հայաստանը կփորձի վերականգնել իր հեղինակությունը հուսախաբ երկրպագուների մոտ, երբ շաբաթ երեկոյան Բրյուսելի «Ռուա Բոդուեն» մարզադաշտում 2010 թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի հերթական հանդիպումն անցկացնի եվրոպական աննկուն թիմերից մեկի` Բելգիայի հավաքականի հետ:
Անցյալ ամիս սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվելով Թուրքիայի հավաքականին, այնուհետև Իսպանիայում 0:4 հաշվով` Եվրոպայի չեմպիոնին` Յան Պոուլսենը հույս հայտնեց, որ որակավորման այս տարվա մյուս երկու թիմերի հետ (ներառյալ շաբաթվա կեսին Զենիցա քաղաքում բոսնիացիների հետ) հանդիպումները ավելի հաջող կլինեն մեր հավաքականի համար: Պատասխան |