Խմեք հանուն փոփոխության. 1,643,835,616 պատճառ, թե ինչու եմ ձայնս տալիս Օբամային
Մինչ պաշտոնավարումն ավարտող նախագահ Ջորջ Բուշը եզրափակում է այն մեծ ամերիկյան մղձավանջը, որը սկսվեց նրա չհաղթած ընտրություններով և ավարտվում է ամբողջ աշխարհի պարտությամբ, նրա վարչակազմը շարունակում է իսպառ կորցնել եղած հնարավորությունները: Տանուլ տալով Ահաբեկչության դեմ պատերազմը` Վաշինգտոնը գրեթե նույն անհաջողությամբ վարում է Սխալների դեմ պատերազմը, որում հաջողության հասնելու համար չի բավականացնում նույնիսկ 700 միլիարդ դոլարը:
Դուք երևի կարծում եք, թե Երևանը բավականաչափ հեռու է ամերիկյան մայրաքաղաքից, որպեսզի խուսափի ագահության ու խաբեության վրա կառուցված կայսրության պայթյունի բեկորներից: Բայց ոչ: Իմ «Էրեբունի» գարեջուրը («ԱրմենիաՆաուի» պաշտոնական գարեջուրը` ի գիտություն դիստրիբյուտորների) հիմա արժե 350 դրամ, բայց ես չեմ մեղադրում գարեջրագործ օլիգարխ պատգամավոր բազկամարտիկ Գագիկ Ծառուկյանին: Ոչ, ես իմ գավաթը նետում եմ պարոն Բուշի բոստանը: Պատասխան |