Ծառայությո՞ւն, թե՞ ուսում. ժողովրդագրական ճգնաժամը հակասություն է ստեղծում բանակի և բուհի միջև
Շուտով կառավարությունը հասարակական քննարկման կդնի «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է զորակոչել բակալավրիատն ավարտած երիտասարդներին, անկախ նրանից` ընդունվե՞լ են մագիստրատուրա, թե՞ ոչ: Քննարկվում է նաև մեկ այլ տարբերակ` բանակ զորակոչել բոլոր 18 տարեկան տղաներին` չտալով տարկետման իրավունք բուհ ընդունվածներին:
Հարցը դեռ քննարկվում է փակ շրջանակներում և չի հասել Ազգային ժողով, բայց, ինչպես նշում են շատերը, խնդիրը հրատապ է ժողովրդագրական ճգնաժամի պատճառով, որը սպառնում է բանակի մարտունակությանը: Պատասխան |