Սպորտ. Վիկը ուժեղացնում է ճնշումը հակառակորդի նկատմամբ վճռական մարտից առաջ
Բռնցքամարտ
Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը շաբաթ կայանալիք մարտից առաջ խիստ սպառնալիքներ է հնչեցնում ` ավելացնելով ճնշումը: Ավստրալիայի դրոշի ներքո հանդես եկող թեթևագույն քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն 32-ամյա հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը շատ ինքնավստահ է նոյեմբերի 1-ին կայանալիք WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Քրիստիան Միխարեսի հետ մրցամարտից առաջ: Վիկը սպառնացել է, որ «կջարդի», «կսատկացնի» ու «երկու կես կանի» նրան: Պատասխան |