Փոփոխություն. Հին Ալաբամայից նոր Հայաստան, Օբամայի հաղթանակը մեր հաղթանակն է
Երբ չորեքշաբթի` Երևանի ժամանակով 8:01-ին, հեռուստացույցով, որին կպած էի ամբողջ գիշեր, հայտարարեցին , որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Բարաք Օբաման, «CNN»-ով հեռարձակվող տեսագրությունը իմ մտքում փոխարինվեց մանկությունիցս մի դրվագով, որը համահունչ թվաց պատմական կարևոր այս իրադարձությանը:
Խարտյաշ մազերով և դեռ անտեղյակ իմ փոքրիկ մանկական աշխարհից դուրս աշխարհի գոյությանը, Ալաբամայի հրապարակներից մեկում բարձրացա ոտքիս մատի ծայրերին` ցայտաղբյուրից ջուր խմելու համար: Պարզվեց, որ ամառվա տապից ծարավս հագեցնելու համար իմ ընտրած ցայտաղբյուրին գրված էր` «միայն սևամորթների համար»: Եթե իմանայի, «սպիտակների» ցայտաղբյուրից կխմեի: Երեխաներն անտեղյակ են նման բաներին: Երանի՜ նրանց: Պատասխան |