Ցեղասպանության ճանաչման կոչ. Հայաստանի և Թուրքիայի մտավորականներն անդրադառնում են 1915 թ. իրադարձություններին
Մինչ դեկտեմբերի 9-ին միջազգային հանրությունը նշում էր ՄԱԿ-ի ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատիժ սահմանելու մասին կոնվենցիայի օրը` շուրջ 300 հայաստանցի մտավորականներ բաց նամակով դիմեցին Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին` հորդորելով նրան ցեղասպանություն ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայում իրականացված հայերի կոտորածները:
«Վերջին իրադարձությունների արդյունքում Հարավային Կովկասում ստեղծված նոր կացությունը, Ձեզ Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի համարձակ քայլն ու կայացած հանդիպումը կրկին հաստատում են, որ Հայաստան-Թուրքիա հարևանության բնականոնացումը պահանջում է խիզախ և իրապաշտ լուծումներ: Առաջին հերթին մենք կանգնած ենք Հայոց ցեղասպանության կնճռոտ հարցի առջև»,- ասվում է նամակում: Պատասխան |