Անհետացող ժառանգություն. փակվում է Թբիլիսիում Թումանյանի թանգարանը
Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի անվան մանկական գրադարանը այս տարվա սկզբից դադարել է գործել: Հայ ամենասիրված գրողներից մեկի անունը կրող թանգարանը գտնվում էր նրա նախկին բնակարանում սկսած 1909-ից:
Վրացի Արչի Լեժավան, ով 1997 թ. 162,000 դոլարով Թբիլիսիի քաղաքապետարանից գնել էր այս տարածքը, այժմ որոշել է դատարկել այն: Թումանյանի (1869-1923 թթ.) գրչին են պատկանում բազմաթիվ սիրված բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ: Թումանյանի պոեմների հիման վրա ստեղծված «Անուշ» և «Ալմաստ» օպերաները բեմադրվել են աշխարհի տարբեր երկրների բեմերում: Պատասխան |