Ճանաչման հնարավորությո՞ւն. Օբամայի այցը Թուրքիա կասկածներ է հարուցում, որ նա կկատարի ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումները
Անցյալ շաբաթվա հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մոտ ապագայում կայցելի Թուրքիա, Հայաստանում ու սփյուռքում շատերի համար փաստացի ազդանշան էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը գերակայություն չի լինելու Վաշինգտոնի նոր վարչակազմի համար:
Նախկինում հույսերը մեծ էին, որ Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24-ի ուղերձում` օր, երբ համայն աշխարհի հայությունը հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին: ԱՄՆ նոր նախագահը ճանաչման ջատագով է եղել Սենատում Իլինոյսի նահանգից սենատորի պաշտոնը ստանձնելու հենց սկզբից: Պատասխան |