Մայրաքաղաքային ընտրություններ. քաղաքապետը հայտնի կդառնա մայիսի 31-ին
Մինչ թեժանում են քննարկումները համաշխարհային տնտեսական ճգնաժամի շուրջ, հայաստանյան քաղաքական ուժերը պատրաստվում են Երևանի քաղաքապետի մայիսի 31-ի ընտրություններին:
Առաջին անգամ Երևանի քաղաքապետը կընտրվի և ոչ թե կնշանակվի Հայաստանի նախագահի կողմից: Ըստ «Երևանի մասին» փոփոխված օրենքի` քաղաքապետն ընտրվելու է ավագանու ընտրությունների արդյունքով. եթե ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է Երևանի ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը համարվում է ընտրված քաղաքապետ: Պատասխան |