Ճշմարտության պա՞հը. կարգավորման հարաբերությունները մոտենո՞ւմ են, թե՞ պարզապես պահի ենթադրությունն է
Երեկ երբ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հետաձգեց Թուրքիա այցը` մասնակցելու այնտեղ բացվող «Քաղաքակրթությունների դաշինք» համաժողովին, լուրեր շրջանառվեցին, որ դա ձախողում է նշանակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ սկսված երկխոսության մեջ:
Պարզվեց,սակայն, որ նախարարը հետաձգել է իր այցն ասյօր (երկուշաբթի) և հավանաբար արդեն ժամանել է Թուրքիա: Ավելի վաղ` ապրիլի 2-ին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն անսպասելիորեն հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այս հայտարարությունը եղավ Թուրքիայի իշխանությունների պատասխանն այն կանխատեսումներին, այդ թվում` հեղինակավոր The Wall Street Journal-ի, որ արդեն ապրիլի 16-ին կողմերի միջև հնարավոր է հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ համաձայնագիր ստորագրվի Թուրքիայի արտգործնախարարի` Երևան այցի ժամանակ: Պատասխան |