Բաց հաղորդակցություն. Սարգսյան-Ահմադինեժադ հանդիպումը էներգետիկ և տրանսպորտային հնարավորություններ է ստեղծում
Նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձավ այս շաբաթվա սկզբին Իրան կատարած այցից, որի ընթացքում ստորագրել է մի շարք փաստաթղթեր` հույսով, որ հարավային հարևանի հետ մի քանի գլխավոր նախագծեր կյանքի կկոչվեն:
Երկօրյա բանակցությունների ընթացքում ստորագրված ութ փաստաթղթերի թվում են Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի իրականացման համագործակցության հուշագիրը, Արաքս գետի վրա հէկի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը: Սարգսյանը և Իրանի իր պաշտոնակից Մահմուդ Ահմադինեժադը ստորագրել են նաև համատեղ հռչակագիր: Պատասխան |