Ամերիկայի հայկական համագումար. շարունակվում են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար), Ներկայացուցիչների պալատի` Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևին արդեն սատարում են երկու կուսակցությունների 100-ից ավելի անդամներ:
«Հայոց ցեղասպանության վերահաստատման գործընթացն այսօր ևս մեկ կարևոր քայլ արեց»,- ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Մինչ ապրիլին նշում ենք ցեղասպանությունների կանխման ամիսը, իսկ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցը, ուժգնանում է ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության հստակ ճանաչման պահանջը: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` մենք նպաստում ենք ցեղասպանությունների կանխմանը»,- հավելեց Արդունին: Պատասխան |