Քարոզարշավի հետքերով. Թեկնածուները սկսում են չորսշաբաթյա նախընտրական քարոզարշավը
Անցյալ շաբաթվա վերջին պաշտոնապես մեկնարկեց վեց կուսակցությունների և մեկ կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզարշավը` մոտ 20 օր հետո կայանալիք Երևանի քաղաքապետի առաջին ընտրությունների համար:
Մայրաքաղաքի ավագանու համար պայքարող քաղաքական ուժերից են իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ, որի ցուցակը գլխավորում է քաղաքապետ նշանակված Գագիկ Բեգլարյանը), իշխանամետ «Բարգավաճ Հայաստանը» և «Օրինաց երկիրը», Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), ինչպես նաև Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրեսը» (ՀԱԿ): Պատասխան |