Ընտրություններ կամ իշխանության բալանս. ի՞նչ կփոխվի Հայաստանի քաղաքական դաշտում մայիսի 31-ից հետո
Հայաստանցի շատ քաղաքագետներ կարծում են, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները սկզբունքային ազդեցություն չեն ունենա հանրապետությունում քաղաքական ու տնտեսական ուժերի դասավորության վրա առնվազն սկզբնական շրջանում, քանի որ ոչ թե ընտրությունները կստեղծեն նոր ներքաղաքական ներկապնակ, այլ արդեն ձևավորված ներքաղաքական ներկապնակը «կստեղծի» ընտրությունների արդյունքներ:
Քչերն են կասկածում, որ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կկենտրոնացնի իր ձեռքում իշխանության բոլոր լծակները Երևանում: Դա վերաբերում է ինչպես Երևանի քաղաքապետի, այնպես էլ Երևանի համայնքների ղեկավարների պաշտոններին: Պատասխան |