Թեժ հունվար. տարածաշրջանի քաղաքական կլիման հագեցած է այցերով, բանակցություններով, հայտարարություններով

Թեժ հունվար. տարածաշրջանի քաղաքական կլիման հագեցած է այցերով, բանակցություններով, հայտարարություններով

ITAR-TASS/Photolure

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սարգսյանն ու Մեդվեդևը հունվարի 18-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

Երևանի համար արտասովոր տաք եղանակը համապատասխանում է քաղաքական թեժ մթնոլորտին, որը հագեցած էր երկրի բարձրաստիճան այրերի կարևոր հանդիպումներով, բուռն հայտարարություններով, հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ շարունակվող քննարկումներով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն արդեն այցելել է տարածաշրջան և Ստեփանակերտում հանդիպել Լեռնային Ղարաբաղի նախագահին: ԼՂՀ նախագահ Բակո Սակահյանը նույնպես հասցրել է այցելել Մոսկվա` որպես «մասնավոր անձ»:

Ղարաբաղի ղեկավարի մոսկովյան այցին զուգահեռ Երևան է այցելել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանի մայրաքաղաք ժամանելուց առաջ Լավրովը հասցրել է հանդիպել իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուն:

Դավութօղլուն Մոսկվայում է եղել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած թուրքական պատվիրակության կազմում, որն իր հերթին հանդիպել է Ռուսաստանի ղեկավարության հետ,:

Մի քանի օր առաջ Ռուսաստանի մայրաքաղաքից վերադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ԵԱՀԿ Մինսկի խումբն ողջ կազմով տարածաշրջան է այցելելու հունվարի 20-21-ը:

Հունվարի 18-ին արդեն ՀՀ նախագահն է այցելել Մոսկվա` ՌԴ նախագահին հանդիպելու: Այցի ընթացքում «նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները»:

Այն պահին, երբ Մոսկվայում քննարկվում էր Ղարաբաղի հարցը, Բաքվում հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` յուրօրինակ ուղերձ հղելով իր գործընկերներին. «Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղին արդեն որոշված է` առաջնային է ընտրվել տարածքային ամբողջականության սկզբունքը, և հենց այս բանաձևն է վճռորոշը»:

Ալիևը նաև նշեց, որ «հետագայում Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքը պետք է ապրի Ադրբեջանի կազմում ինքնավարության բարձր կարգավիճակի պայմաններում»:

Այսօր հավանաբար չարժի վաղօրոք եզրակացություններ անել, առավել ևս, երբ առաջիկա օրերին նախատեսվում է ոչ միայն Մինսկի խմբի համանախագահների այցը, այլև Սարգսյան-Ալիև հանդիպումը:

Կլիմայի փոփոխությունը քաղաքական նյութի թեմա էր, քանի դեռ շարունակվում է այս անսովոր հունվարը:
ԱրմենիաՆաուի էջերում