Մեծարգո պրն Դավութօղլու... ոչ դիվանագիտական ուղերձ վիրավորանքներով հոխորտացող դիվանագետին
Թուրքերի դիրքորոշման փոփոխության մասին վկայող փաստարկների շարքում վերջինը և, գուցե, ամենահամոզիչը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի երկուշաբթի օրն արված հայտարարություններն են, որոնցում նա, ի թիվս այլ նողկալի մեկնաբանությունների, որպես «շանտաժ» է որակել առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսում քննարկվելիք Ցեղասպանության բանաձևը: «Ինչո՞ւ են այս իրադարձությունները հենց այս շրջանում տեղի ունենում: Հայաստանի հետ արձանագրությունները ստորագրելիս մենք քաղաքական կամք են դրսևորել և սկսել ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը բարի կամքով: Նրանք չպետք է մեզ շանտաժի ենթարկեն ապրիլի 24-ով»: Նման հայտարարությունից վրդովվելու այնքան պատճառներ կան: Բառեր չես գտնում արտահայտելու զայրույթդ նման հանդգնության, քարսրտության, ամբարտավանության և դաժանության հանդեպ, որ կարող է իրեն թույլ տալ մարդ արարածը, ով էլ որ լինի, էլ չենք ասում պետական գործիչը, որը ՑԱՆԿԱՑԱԾ էթնիկ պատկանելության կամ դավանանքի 1,5 մլն անմեղ մարդկանց մահը նույնացնում է քաղաքական խարդախ քայլի հետ: Թող Դավութօղլուն մնա իր կարծիքին` կապված «այսպես կոչված ցեղասպանություն» նրա արած արտահայտության հետ, սակայն անգամ թուրքը, որն այս տխրահռչակ արձանագրությունների գործընթացի շնորհիվ համաշխարհային լսարանին դիմելու հնարավորություն է ստացել, պետք է այնքան պարկեշտ գտնված լիներ, իր զբաղեցրած դիրքին համապատասխան, որ գոնե մի փոքր հարգանք ցուցաբերեր հայոց զոհերի հանդեպ: «Ամեն տարի ապրիլի 24-ից առաջ նրանք բարձրացնում են ցեղասպանության հարցը, ինչպես հույներն են հիշում հին խնդիրները ԵՄ-Թուրքիա վեհաժողովից առաջ»,- նույն ոգով շարունակում է արտգործնախարարը: Դե, ներողամիտ եղեք ողջ աշխարհի հանդեպ, պրն արտգործնախարար, եթե քաղաքակիրթ աշխարհը ցանկացած ժողովրդի կողմից իրականացված կոտորածը և հալածանքները զազրելի արարք է համարում, էլ չենք ասում այն ժողովրդի, որը փորձում է անդամակցել Եվրամիությանը: Գուցե արժե իմանալ, որ Եվրամիության կառույցների մեջ գոյություն ունի Ցեղասպանության ցանց, սակայն դեռ պետք է ստեղծի «այսպես կոչված ցեղասպանության» խորհուրդ: Ներեցեք նաև, որ տարին մեկ անգամ մի ամբողջ ժողովուրդ ոչնչացնելու` ձեր ազգի ձախողված փորձերի մասին հիշատակելը վշտացնում է ձեզ: Ձեր դրացիների, ձեր իսկ քաղաքացիներից ոմանց աշխարհով մեկ սփռված ընտանիքների համար, որոնց արմատները պոկվել են այն հողից, որն այսօր դուք ձերն եք համարում, տարվա 365 օրն էլ ապրիլի 24 է: Աշխարհի բոլոր ազնվաբարո մարդիկ պետք է հեղեղեն Անկարան Դավութօղլուի վիրավորանքներին հակադարձող ուղերձներով, որը թե´ հանրության առջև դիվանագետի պահվածքի, թե´ քաղաքական և թե´ մահացածների հանդեպ մարդկայնորեն հարգանքի տեսանկյունից անցել է բոլոր սահմանները: Յուրաքանչյուր ազնիվ թուրք պետք է որ անհարմար զգա: Հայերը պետք է պատասխանեն հանգստությամբ և արժանապատվությամբ: Ես ո´չ հայ եմ, ո´չ էլ պարկեշտ, ո´չ էլ արժանապատիվ մարդ: Այնպես որ, ահա իմ ուղերձն արտգործնախարարին` գնա´ նստի քաբաբի վրա:
Other Articles in Տեսանկյուն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 9 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.