Լոնդոնի խմբագրականը. Թուրքիան «մութ դարերում»

Լոնդոնի խմբագրականը. Թուրքիան «մութ դարերում»

Ֆոտոլուր

(Խմբագրականը London Daily News առցանց լրագրից է)

Թուրքիան կրկին նահանջում է «մութ դարերի ռեժիմ»` նկատի ունենալով վերջերս Լոնդոն կատարած այցի ժամանակ վարչապետ Էրդողանի մեկնաբանությունները` վտարել Թուրքիայում բնակվող 100 000 հայերին. «Եթե հարկ լինի` այդ 100.000-ին կասեմ` գնացեք ձեր երկիր»:

Հայոց ցեղասպանության հարցը և տեղի ունեցածն ընդունելուց Թուրքիայի հրաժարվելը ոչ միայն կասկածի տակ է դնում Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի նկրտումները, այլ նաև հեղինակազրկում է իր աջակիցներին, ի թիվս որոնց` Մեծ Բրիտանիայում ներկայիս պահպանողական և լեյբորիստական կուսակցությունները:

Շուրջ 20 երկիր մեղադրել է օսմանյան թուրքերին ցեղասպանության` Առաջին աշխարհամարտի ժամանակ մոտ 1,5 մլն հայերին սպանելու համար: Այս շաբաթ Շվեդիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որում ճանաչել է ցեղասպանությունը և կոչ արել Թուրքիային` հետևելու իր օրինակին: Սրանից հետո վարչապետ Էրդողանը չեղյալ է հայտարարել Ստոկհոլմ իր այցելությունը և ի նշան բողոքի հետ կանչել իր դեսպանին:

Թուրքիան առավել վտանգավոր է, քան երբևէ, և ինչպես նշում են ոմանք, կարող է ավելի շուտ թեքվել ոչ թե դեպի Արևմուտք, այլ Արևելք` ավելի քան երբևէ ամրապնդելով կապերը Իրանի հետ:

Թուրքիայի «բերանը պետք է քաղցրացնել», սակայն, մինչ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելը լրջորեն քննարկելը, նա առնվազն պետք է կշռադատված լուծումներ տա նախապայմաններ հանդիսացող մի շարք կարևոր հարցերի: ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ նա «թանկ գին» կվճարի, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում պաշտպանի Իրանի միջուկային ծրագիրը:

Եվ դարձյալ` Թուրքիան հետաքրքրված չէ Բրյուսելում, Փարիզում կամ Լոնդոնում տիրող «քաղաքական տրամադրությամբ», սակայն, ոչ ավելին, քան Անկարայի և իսլամի շահերով:
ԱրմենիաՆաուի էջերում