Քաղաքականություն և հայրենասիրություն. փախստականների վերադարձը Հայաստան հրատապ հարց է մնում Ադրբեջանի համար
Պաշտոնական տվյալներով` 1988-1994 թթ. (հայերի և ադրբեջանցիների միջև էթնիկ լարվածության ժամանակաշրջանում, որը հանգեցրեց իսկական պատերազմի Ղարաբաղում) Հայաստանից և Ղարաբաղից փախուստի են դիմել ավելի քան 730 հազար ադրբեջանցիներ, Ադրբեջանից` 450 հազար հայեր: Այդ մարդկանցից շատերը, անմիջապես կամ ավելի ուշ, մեկնել են երրորդ երկրներ: Ստույգ վիճակագրություն չկա, թե որքան փախստականներ և նրանց ժառանգներ են մնացել, սակայն անցյալ տարիների ընթացքում այդ մարդկանց մեծ մասը տեղավորվել և ինտեգրվել է իրենց հասարակությանը: Հայ փախստականները հայտարարում են, որ այլևս չեն պատրաստվում վերադառնալ Ադրբեջան` ելնելով նախևառաջ անվտանգության նկատառումներից: Իսկ ադրբեջանցիները, ընդհակառակը, ասում են, որ ցանկանում են վերադառնալ: Ժամանակի ընթացքում այդ փախստականների թիվը կրճատվում է: Ադրբեջանը վերջին տարիներին ավաններ է կառուցել փախստականների համար թե նավթի հիմնադրամի, թե ՄԱԿ-ի միջոցներով: Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել` լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հարկադրված վերաբնակիչների ընտանիքների բնակարանային-կենցաղային պայմանները բարելավելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ կառուցվել են 63 նոր ավաններ, մոտավորապես 100 հազար մարդ տեղավորվել է նոր տներում: Մինչդեռ հայերն Ադրբեջանում թողել են ավելի քան 90 հազար բնակարան, իսկ դա նշանակում է, որ շուրջ 400 հազար մարդ կարող էին օթևան ստանալ անմիջապես ժամանելուց հետո: 1989 թ. Հայաստանի իշխանությունները միակողմանի փոխհատուցում են վճարել շուրջ 14,5 հազար ադրբեջանական ընտանիքների` Հայաստանում թողած 110 մլն դոլարի արժողությամբ տների և ունեցվածքի համար: Այսինքն` Ադրբեջանում բնակարանային խնդիր ունեն քիչ թվով տեղափոխված ադրբեջանական ընտանիքներ: Հիշեցնենք, որ Ադրբեջանում եղել է ընդամենը 12 վրանային քաղաք, որոնցում բնակվում էր փախստականների և հարկադրված տեղահանվածների 11 843 ընտանիք: Իսկ սա նշանակում է, որ միջնորդների ներկայացրած Ադրբեջանի փաստարկներն այն մասին, որ հայերի հետ կնքված հաշտության համաձայնագրի կետերից մեկը պետք է լինի փախստականների վերադարձը, հետապնդում է ավելի շուտ քաղաքական, քան մարդասիրական նպատակներ:
Other Articles in Վերլուծություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.