Պրագմատիզմ, քաղաքականություն և «Հայոց ցեղասպանության» վերքերի բորբոքում

Պրագմատիզմ, քաղաքականություն և «Հայոց ցեղասպանության» վերքերի բորբոքում


Խմբագրի կողմից. Թոնի Հալփինը «ԱրմենիաՆաուի» համահիմնադիրն է: Այժմ Լոնդոնի «Թայմս» թերթի Մոսկվայի բյուրոյի ղեկավարն է:

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ծավալված քաղաքական պայքարը հանգում է մի պարզ հաշվարկի. արդյոք 1,5 մլն զոհերի հիշատակի հարգանքը գերակշռո՞ւմ է Թուրքիայի հետ փչացրած հարաբերությունների արժեքին:

Նախագահ Օբաման իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր ճանաչել 1915-23 թթ. տեղի ունեցած ջարդերը` որպես ցեղասպանություն յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ի նշվող օրը և ասել. «Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանությունը ոչ մեղադրանք է, ոչ անձնական կարծիք, ոչ էլ տեսակետ, այլ ավելի շուտ լայնորեն փաստագրված իրողություն` ապացուցված ճնշող պատմական փաստարկներով… Նախագահ ընտրվելուց հետո ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:

Անցյալ տարի նա խուսափեց ցեղասպանության ճանաչումից` հիմնավորելով, որ սատարում է պատմական «ֆուտբոլային դիվանագիտությանը», որը հանգեցրեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Այս արձանագրությունները, որոնց համաձայն ստեղծվելու է պատմական հարցեր քննող հանձնախումբ, այժմ թաղվել են Թուրքիայի առարկությունների տակ` ավելացնելով Անկարայի մտավախությունները, որ պարոն Օբաման այս անգամ տեր կկանգնի իր խոստմանը: Սովորաբար ԱՄՆ նախագահներն ապրիլի 24-ին հանդես են գալիս զանգվածային ջարդերն ընդունելու հայտարարություններով, բայց տեղի տալով Թուրքիայի պահանջներին` դրանք չեն որակում որպես «ցեղասպանություն»:

Ջորջ Բուշն դրանք կոչել է «պատմական զանգվածային սպանություններ», նախագահ Քլինթոնը բավարարվել է դրանք «տեղահանումներ և ջարդեր» անվանելով, իսկ պարոն Օբաման հայերեն ասել է «Մեծ եղեռն» կամ «Մեծ աղետ»:

Անկարան սպառնում է, որ ԱՄՆ ճանաչումը լրջորեն կվնասի իրենց հարաբերությունները: Նա պնդում է, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության տապալումից հետո իրականացված կոտորածները ցեղասպանություն չեն, այլ քաղաքացիական պատերազմի մի մաս, որի հետևանքով սպանվեցին 300-500 հազար հայ և նույնքան էլ թուրք: Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի միակ մահմեդական անդամ երկիր, որի տարածքում` Ինջիրլիքում է տեղակայված ամերիկյան կարևորագույն ռազմական բազան և որը ներգրավված է ամերիկյան անվտանգության առանցքային նախագծերում, ինչպիսին F35 կործանիչի խնդրահարույց նախագիծն է, գործարկելու բազմաթիվ հաղթաթղթեր ունի:

Սակայն, մինչ Թուրքիան շարունակ սպառնում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին բացասական հետևանքներով, Ռուսաստանի հետ հարաբերությունները, որը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, երբեք այսքան ջերմ չեն եղել: Իր գլխավոր գազամատակարարի հետ հարաբերությունները ջերմացնելու պրագմատիզմը նրա պոռոտախոսության ակնհայտ հաղթաթղթերն է, որ Թուրքիան եռանդագին խաղարկում է ԱՄՆ-ում:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նույնպես թուլամորթ դուրս եկավ Հայկական հարցում, և չնայած գոյություն ունեցող բավարար թվով ապացույցների, որոնք տեղ են գտել Ջեֆրի Ռոբերթսոնի Տեսակետում, նրա արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը խուսափողական քաղաքականություն ցույց տվեց: Այն անգամ թույլ չտվեց Հոլոքոստի ոգեկոչման օրը հիշատակել Հայոց ցեղասպանության մասին` վախենալով վշտացնել Թուրքիային:

Ճակատագրի հեգնանքով`Թուրքիան երբեք չի մեղադրվել իր անցյալի համար: Հայաստանը ճանաչում է իր ներկայիս սահմանները և բազմիցս հայտարարել է, որ պահանջներ չունի նախկին Արևմտյան Հայաստանի, ներկայիս Արևելյան Թուրքիայի տարածքների նկատմամբ:

Փոխհատուցումները հայ-թուրքական հաշտեցման գործընթացի գլխավոր խոչընդոտն է: Սակայն այն սակավաթիվ վերապրածների և աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի համար իրենց տանջանքների ճանաչումը Թուրքիայի կողմից և ներողությունը, ամեն ինչից զատ, ամենաարժեքավոր փոխհատուցումն է:
ԱրմենիաՆաուի էջերում