Նախապատրաստություններ. Հայաստանի քաղաքական ուժերը վերանայում են իրենց դիրքորոշումները և հռչակում քաղաքական ուղեգիծը

Նախապատրաստություններ. Հայաստանի քաղաքական ուժերը վերանայում են իրենց դիրքորոշումները և հռչակում քաղաքական ուղեգիծը

Courtesy of Heritage Party/Gagik Shamshyan

«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրվել է կուսակցության վարչության նախագահ («Ժառանգության» համագումարում, Երևան, հուլիսի 10, 2010 թ.):

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին երկու տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, իսկ ընդդիմադիր կուսակցությունները սկսում են ուժերը համախմբել և հռչակում իրենց քաղաքական ուղեգիծը: Այսպես` ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը հուլիսի 10-ին համագումար է հրավիրել, իսկ հուլիսի 17-ին տեղի կունենա ոչ խորհրդարանական Հայոց համազգային շարժման համագումարը, որը կանգնած է անկախ Հայաստանի ստեղծման ակունքներում:

Ելնելով նրանից, որ «Ժառանգության» վարչության նախագահ է ընտրվել կուսակցության հիմնադիր և առաջնորդ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցությունը մտադիր է լուրջ պայքար մղել նախագահի աթոռի և պատգամավորական մանդատների համար: Կուսակցությունը հռչակել է իր ուղեգիծը, որում տեղ են գտել ներքաղաքական և արտաքին քաղաքականության հարցեր: Կուսակցության ծրագրի որոշ կետեր նորություն են դարձել քաղաքական օրակարգում:

Մասնավորապես, «Ժառանգությունը» կարծում է, որ Ազգ-պետություն Հայաստանը պետք է հասնի Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչմանը` 1920 թթ. ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գծած սահմանների շրջանակներում: Կուսակցությունը Հայաստանին առաջարկում է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր սահմանադրական սահմաններով: Այս տեսանկյունից նրա դիրքորոշումները կարող են շփման եզրեր ունենալ ՀՅԴ-ի դիրքորոշումների հետ, որը ազգայնամոլական նպատակներ է առաջ քաշում:

Ընդ որում, «Ժառանգությունը» Հայաստանին և սփյուռքին կոչ է անում Արարատի շեմին կառուցել արդի, ժողովրդավար հանրապետություն, որտեղ իշխում է օրենքը, հարգվում են իրավունքները, բացառվում է քաղբանտարկյալների առկայությունը, և քաղաքացին է գերագույն իշխանությունը, որտեղ բոլորը հավասար են օրենքի առջև` անկախ իրենց ձեռքբերումներից:

Կուսակցությունը հայտարարել է նաև քաղաքացիական նախաձեռնությունները համախմբելու իր մտադրության մասին` ուղղորդելով դրանք Հայաստանում կյանքի համակարգված վերափոխմանը: Սա նորություն է նաև քաղաքական կուսակցությունների համար, որոնք վերացարկել են քաղաքացիական հարցերից:

Ըստ Հովհաննսիյանի` իրենք հետևողական կլինեն մարտի 1-ի հանցագործությունը բացահայտելու հարցում, սակայն դա տեղի չի ունենա, «քանի դեռ չեն հարցաքննվել երկրորդ, երրորդ, այնուհետև նաև առաջին նախագահները»: «Կեղծված ընտրությունների, կոռուպցիայի, հանրային և մասնավոր շահերի բախման համար պատասխանատու ենք բոլորս, սակայն, առաջին հերթին` ՀՀ երեք նախագահները»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընդ որում, նրա խոսքով` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց նախագահության օրոք այնքան կապիտալ են կուտակել, որ դա կբավականացներ Արցախի վերականգնմանը` ազատագրված տարածքների հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրում է խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով, սակայն եթե նման դաշինք չձևավորվի, ապա իրենք պատրաստ են մասնակցելու նախընտրական պայքարին սեփական ուժերով:

Կձևավորվե՞ն արդյոք նախընտրական դաշինքներ` պարզ կլինի ընդդիմադիր դաշտում իրադարձությունների հետագա զարգացումներից, որն այժմ ունի երկու անհամատեղելի բևեռներ: Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը ոչ մի կերպ չի կարողանում իրեն ընդդիմադիր հռչակած ՀՅԴ-ի հետ նույն սեղանի շուրջը նստել: ՀՅԴ-ն չի կարող ներել Տեր-Պետրոսյանին այսպես կոչված «Դրոյի գործը»` դաշնակցականների հետապնդումները, որոնց հետևանքով 1995 թ. ՀՅԴ ներկայիս առաջնորդների մեծ մասը հայտնվեց ճաղերի հետևում:

«Ժառանգությունը» լավ հարբերությունների մեջ է երկու ուժերի հետ էլ, սակայն բոլոր կուսակցությունների մասնակցությամբ կլոր սեղան հրավիրելու նրա բոլոր փորձերը ձախողվել են: Չնայած հռչակված ուղեգծի և նպատակների ընդհանրությանը`կուսակցությունները նախընտրում են «դաշինքներից դուրս» քաղաքականությունը:
ԱրմենիաՆաուի էջերում