Ֆոտոլուր
«Ո՞վ, եթե ոչ Ռուսաստանը, կպաշտպանի Հայաստանը»…
Օգոստոսի 19-20-ը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան երկրում քննարկման տեղիք է տվել, թե Հայաստանը ինքնիշխանության և ազգային անվտանգության ո´ր մասը կարող է պատվիրակել Ռուսաստանին:
Մեդվեդևի այցի ընթացքում Մոսկվայի և Երևանի միջև ստորագրվեց պայմանագիր ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացման և նրա գործունեության աշխարհագրության ընդլայնման վերաբերյալ: 1995 թ. կնքված պայմանագրի թարմացված տարբերակով հետայսու Հայաստանի հյուսիսարևմտյան Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական ռազմակայանն ստանձնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը, ընդ որում` ոչ միայն նախկին Խորհրդային Միության սահմանի երկայնքով, ինչպես նախկինում, այլ ՀՀ սահմանի ամբողջ պարագծով:
Իշխանամետ կուսակցություններն անվերապահորեն սատարեցին պայմանագիրը: Մասնավորապես, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասել է. «Ո՞ւմ, եթե ոչ Ռուսաստանի ռազմաբազաները պետք է տեղակայված լինեին Հայաստանում»:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և Դաշնակցությունը նույնպես համակարծիք են, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության միակ երաշխավորն է: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն օգոստոսի 31-ին հայտարարել է, ու Հայաստանի անվտանգության 80 և ավելի տոկոսն ապահովում է Ռուսաստանը:
Գրեթե ոչ ոք հրապարակավ հակառակ կարծիք չհայտնեց: Միևնույն ժամանակ յուրաքանչյուր ելույթ ունեցող իր պարտքն է համարում նշել, որ ռազմակայանի տեղակայման երկարացումը վտանգ չի ներկայացնում Հայաստանի ինքնիշխանությանը: Տպավորություն է ստեղծվում, թե քաղաքական գործիչները պատասխանում են մեղադրանքների, որոնք ոչ ոք չի հնչեցրել: Սակայն դա նշանակում է, որ նրանք գիտակցում են ինքնիշխանությանը սպառնացող վտանգը:
Քննարկման հիմնական թեման է դարձել այն հարցը, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի՞, եթե Ադրբեջանը փորձի վերսկսել ռազմական գործողությունները Ղարաբաղի դեմ: Նախագահ Մեդվեդևը խուսափողաբար պատասխանեց այս հարցին` ըստ էության չխոստանալով միջամտել հակամարտությանը: Մյուս ռուս պաշտոնյաները նույնպես ձեռնպահ մնացին նման հնարավորության շուրջ մեկնաբանություններից, սակայն փորձագիտական մակարդակով բացահայտ հայտարարվեց, որ Ռուսաստանը չի միջամտի զինված հակամարտությանը:
Միջազգային եվրասիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը vesti.az-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Ռուսաստանը կարող է օգտագործել իր ռազմական ներկայության գործոնը միայն մեկ նպատակով` կանխելու ռազմական հակամարտությունը: Եվ, եթե կուզեք, զսպելու Հայաստանին, եթե նա փորձի սանձազերծել նման հակամարտություն»:
Մի հարց էլ կա. ինչո՞ւ էր անհրաժեշտ երկարացնել ռազմակայանի տեղակայման ժամկետը, եթե դրա վերջնաժամկետին դեռ տասը տարի կար: Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը փորձեց վերջակետ դնել տարածաշրջանում ազդեցություն ունենալու առնչությամբ Արևմուտքի հետ լռելյայն մրցակցությանը:
ԱՄՆ-ը բավական զուսպ արձագանքեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացմանը: Պատասխանը հնչեց միջին կարգի պաշտոնյայի մակարդակով, որը հայտարարեց, թե դա «Հայաստանի և Ռուսաստանի գործն է»: Լուրջ արձագանք չեղավ նաև Եվրոպայից: Հայաստանի հարևանները նույնպես տվյալ փաստի առնչությամբ չհայտնեցին իրենց պաշտոնական դիրքորոշումը, և միայն Ադրբեջանը փորձագետների մակարդակով փորձեց մեղադրել Ռուսաստանին, և մի քանի ազգայնականներ Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա կազմակերպեցին:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.