Ո՞վ է իրական թիրախը. ԱԳ նախարարի հրաժարականի պահանջը ցույց է տալիս, որ իշխանությունում և ընդդիմությունում լեգիտիմության պահանջ կաՀինգշաբթի Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) պահանջեց, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարական տա: Սա ավելի շուտ Սերժ Սարգսյանի կառավարման առնչությամբ հանրաքվեի պահանջ է: Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից` Սերժ Սարգսյանի` Թուրքիային սիրաշահելու քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով: Այս գործընթացում, ինչպես ենթադրվում է, վտանգված է ինքնահռչակ անկախ հանրապետության ապագան, և մտավախություն կա, որ Հայաստանից, հատկապես սփյուռքից, կխլեն իր հայրենասիրական հպարտության խորհրդանիշը: Դաշնակցականները, անշուշտ նաև բոլոր հայերը թե´ Հայաստանում, թե´ Ղարաբաղում և թե´ արտերկրում իրավունք ունեն անհանգստանալու Ղարաբաղի` արյան գնով նվաճված անկախության համար, որի նկատմամբ վերջերս անցկացվող բանակցություններում ոտնձգություններ են արվում, որոնք գուցե (կամ գուցե ոչ) պայման են դնում վերադարձնելու այն հողերը, որոնք ազատագրվել են երեք տարի տևած պատերազմի ընթացքում` մահվան և տառապանքի գնով: 15 տարի տևող «զինադադարի» պայմաններում դեռևս շարունակվում են փոխհրաձգությունները շփման գծում: «Արտաքին քաղաքականության ասպարեզում առաջացած բացասական հետևանքները վերացնելու և ազգային պետական ուղեգիծը վերականգնելու նպատակով պահանջում ենք ոլորտի անմիջական պատասխանատու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Անմիջական պատասխանատո՞ւ»: Լոկ ձայնափող չէ՞ Նալբանդյանը: Ի՞նչ օգուտ նրան հանելուց: Անհավանական հեռացումը, իհարկե, բոլոր կուսակցությունների համար նշան կլիներ, որ Դաշնակցությունն ունի հզոր ազդեցություն, որն ի վիճակի է ուղղորդելու իշխանության քաղաքականությունը նույնիսկ նախարարների` պաշտոններից հրաժարվելուց և իշխանական կոալիցիայից դուրս գալուց հետո (ապրիլին): ԱԳ նախարարին պաշտոնանկ անելը նաև կնշանակեր, որ նախագահ Սարգսյանը պատրաստ է վերանայելու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հաշվին Հայաստանում իրավիճակը վատացնելու իր մտադրությունը: Արդեն ուշ է, սակայն «լավ է ուշ, քան երբեք» ժամանակն է նման քայլ կատարելու համար, քանի որ ակտիվ եռուզեռ է սպասվում հոկտեմբերին, երբ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է լինելու Ղարաբաղ-Ադրբեջան/Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա (երբ Թուրքիայում տեղի կունենա «Ֆուտբոլային դիվանագիտություն-2»-ը): Իսկ ի՞նչ ուղերձ այն կհղի Թուրքիա, Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին: Միգուցե լավ` կախված հեռանկարից, այնպիսի ուղերձ, որը կասի`Սերժ Սարգսյանն ընդունում է, որ իր և հարևան երկրների բարգավաճման ու խաղաղության ուղիով ընթանալու համար համաձայնությունը պետք է հաղթաթուղթ լինի թելադրանքի նկատմամբ: Սա կլինի նաև Սարգսյանի կողմից մեղքի ընդունում: Նա այն մարդկանցից չէ, որն ասում է` վայ, ես մեղավոր էի: Ուստի մեզ համար խիստ զարմանալի կլիներ, եթե նախագահն ընդառաջ գնար Դաշնակցության ցանկությանը: Այս նախագահը իշխանության է եկել կեղծիքների, կասկածելի գործարքների ճանապարհով, մայր Ռուսաստանի աջակցությամբ և ԱՄՆ ու Եվրոպայի համաձայնությամբ, որոնք սատարեցին այս հարցում (նրանց պաթետիկ գնահատականներով` նախագահական ընտրությունները «մեծ մասամբ համապատասխանում էին ժողովրդավարության չափանիշներին»): Թուլությունն ընդունելը (հերքելով իր կապը այն երկրների հետ, որոնց հետ նա ունի որոշ այլ առնչություններ) հավանաբար կրկին կբարձրացնի Սարգսյանի լեգիտիմությանն առնչվող հարցեր: Այնդեպքում, երբ թուլացած, սակայն դեռևս ակտիվ ընդդիմությունն անհամբեր սպասում է պատեհ առիթի, նախագահը հազիվ թե կարողանա իրեն թույլ տալ` որպես հայ ժողովրդի առաջնորդ ցույց տալ, որ իր վճռականությունը ճաքեր է տալիս: Ահա թե ինչու Դաշնակցության պահանջը կապ չունի արտգործնախարար Նալբանդյանի հետ: Այն անմիջականորեն կապված չէ նաև Սերժ Սարգսյանի հետ: Այն ուղղակիորեն Լևոն Տեր-Պետրոսյանին է առնչվում: Եթե նրա փոխարեն ավելի հուսալի ընդդիմության առաջնորդ լիներ, Դաշնակցությունը, հավանաբար, ավելի շուտ կպահանջեր Սարգսյանի, քան թե նրա օգնականներից մեկի հրաժարականը: Նման պահանջն ավելի քիչ արդյունավետ կլիներ, քան այս մեկը: Սակայն այն փաստը, որ Դաշնակցության դժգոհության թիրախը ԱԳ նախարարն է, ոչ թե նախագահը, շատ բան է ասում Հայաստանի ընդդիմության թուլության մասին, որն այլընտրանքային առաջնորդ չունի: Այսինքն` Դաշնակցությունը (կամ որևէ այլ կուսակցություն) համոզված է, որ Սարգսյանի պաշտոնանկությունը նշանակում է ջուր լցնել Լևոն Տեր-Պետրոսյանի ջրաղացին: Սա ոչ ոքի սրտով չէ, բացի արմատական ընդդիմությունից, որոնք գլխով չեն մտածում: Այն, որ Դաշնակցությունը մտահոգված է նման աճպարարությամբ, ցույց է տալիս քաղաքական հասարակության հուսախաբությունը, որում ընտրությունները սահմանափակ են և վստահելիությունը մեծ պահանջարկ ունի: Նալբանդյանի հրաժարականի պահանջը նման է Սփյուռքի պահանջին` ցանկացած ԱՄՆ դեսպան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը: Դեսպանի նման` ԱԳ նախարարը իր իշխանության քավության նոխազն է: Նրա հեռացման պահանջը լեգիտիմ բանավեճը դարձնում է անկարևոր: Իսկ Հայաստանի քաղաքականությունը դրանից չափազանց շատ է տեսել:
Other Articles in Կարծիք
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 8 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.