Մեկ միավոր` անհեթեթության համար. Սարգսյանի քննադատներին զայրացրել է նրա ուրախ-ուրախ ձեռքսեղմումը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակՉորեքշաբթի երեկոյան Թուրքիայի հետ ֆուտբոլային հանդիպումից հետո նրա հասցեին հնչած քննադատությունները պարզապես անհեթեթություն են և խլացնում են նրանց ձայները, ովքեր իրական պատճառ ունեն արդարացիորեն մեղադրելու նախագահին, սակայն մանրուքների հետևից ընկնելով` կորցնում են իրենց կշիռը: Եթե չեք հետևել խաղին, ահա թե ինչ է պատահել. Աշխարհի գավաթի որակավորման փուլի հանդիպման (անկախ արդյունքից` երկու թիմերն էլ դուրս էին մնացել այս մրցաշարում հետագա պայքարից) 16-րդ րոպեին թուրք հարձակվող Հալիլ Ալթինթոփը գլխի հարվածով գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը: Նման գեղեցիկ հարվածը ցանկացած օբյեկտիվ ֆուտբոլասեր պետք է որ գնահատեր: Նախագահ Սարգսյանը, շրջվելով Աբդուլլահ Գյուլի կողմը, սեղմեց իր թուրք գործընկերոջ ձեռքը` կարծես ասելով «արդար խաղ է»: Սակայն քանի որ այդ անողը Սարգսյանն էր, նրան քննադատողները ավելի ուշ նախագահին պիտակավորեցին որպես դավաճան, և քանի որ դա Թուրքիան էր (ակնհայտորեն ավելի ուժեղ ֆուտբոլային հակառակորդ, էլ չենք խոսում խաղադաշտից դուրս պատմական հարաբերությունների մասին), նախագահի սպորտային ժեստը Հայաստանի նկատմամբ դավաճանություն մեկնաբանվեց նրանց կողմից, ովքեր ակնհայտորեն չեն կարողանում տարբերել դիվանագիտական էթիկայի կանոնները հայ-թուրքական արձանագրություններից: Հիմնական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մամլո քարտուղար Արման Մուսինյանն ասաց. «Յուրաքանչյուր հայ, ով անցյալ երեկոյան դիտել է խաղը, համապատասխան եզրակացություններ կանի: Ես պարզապես կասեի, որ այս վարչախմբից ոչ մի այլ բան չէր էլ կարելի սպասել»: Անհեթեթություն: Տարրական բանականությամբ օժտված մարդն անգամ կհասկանա, որ այս հայտարարությունն ավելի շուտ ստվերում է հենց ՀԱԿ-ին, քան Սարգսյանի հեղինակությանը: Լևոն Տեր-Պետրոսյանի մունետիկ «Հայկական ժամանակի» հինգշաթի օրվա համարում ասվում է. «Դժվար է ասել, թե մեր հավաքականի կերած գոլերի համար Սերժ Սարգսյանի այդքան բուռն ուրախությունն ինչպիսի ազդեցություն կունենա Գյուլի վրա և ինչ արդյունք կտա «ֆուտբոլային դիվանագիտության» տեսակետից ընդհանրապես, բայց կարելի է հաստատորեն պնդել, որ Հայաստանում դա չափազանց վատ է ընկալվել»: Ցավալի է, որ Հայաստանի նախագահը ֆուտբոլային հանդիպման ժամանակ նույնիսկ չի կարող իր երկիրը ներկայացել տարրական բարեկրթությամբ (մի՞թե Հայաստանը հայտնի չէ օտարերկրացիների նկատմամբ իր հյուրընկալությամբ)`առանց ձեռք սեղմելու և շնորհավորական ժպիտով, որը դիտվեց որպես պետական դավաճանություն: Առցանց մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով` Թուրքիայի վճռական գոլի առնչությամբ նախագահ Սարգսյանի «հրճվանքը» չափազանց էր: «Շփոթվա՞ծ էր, թե՞ դա որպես լավ հնարավորություն օգտագործեց` փորձելով հաճոյանալ Գյուլին: Ամեն դեպքում տեսարանը բավական տգեղ էր»: Ոչ: «Բավական տգեղն» այն է, որ Սարգսյանին մեղադրող «գահի» հավակնորդներն այնքան մանկամիտ են, որ ֆուտբոլային հանդիպման ժամանակ Սարգսյանի շնորհավորանքը իրեն հյուրընկալողին որպես վիրավորանք են ընդունում: Նախագահի ղեկավարած Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը նույնպիսի անհեթեթությամբ փորձելով պաշտպանել իր ղեկավարին` ասաց, որ նախագահ Սարգսյանը պարզապես գնահատեց գեղեցիկ գոլը: Թվում է, որ նա էլ երբեք գոլ չի տեսնի իր թիմից, էնպես որ հանգիստ թողեք մարդուն:
Other Articles in Կարծիք
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 29 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.