Հնարավորությունը սպասում է. Նախագահ Սարգսյան, ասեք ձեր ժողովրդին այն, ինչ նա ուզում է լսել
Կարծես, ամենադժվար բառը լինի Էլթոն Ջոն «Ներիր» Նախագահ Սերժ Սարգսյանի առջև գրեթե լինքոլնյան հնարավորություններ են բացվում, երբ մոտ տասը օրից նա ստանձնի նոր պաշտոնը: Դժվար է պատկերացնել մի երկիր, որն ավելի պառակտված լինի այլ պատճառներով, քան պատերազմն ու, թերևս, ռասայական հարցերը` տխմար զանգվածային անհամաձայնության ամենատարածված մեղավորները: Եվ հենց այն մարդիկ, ովքեր այնքան են ցավում այս երկրի համար, որ դիմացել են անցած վեց շաբաթների թշվառ վիճակին, արյունահեղությանն ու բռնապետական ճնշմանը ու շարունակում են ապրել այստեղ, հենց նրանք էլ նորընտիր նախագահին տալիս են այդ հնարավորությունը: Հանուն ազգի համախմբման` եկեք փոխարինենք կասկածն ու թշնամանքը բարի կամքի արտահայտությամբ ու հավատանք բարձրագույն բարիքի հնարավորությանը: Անկեղծ լինենք, այլ ընտրություն չկա: Ոչ երկրի ներսում առկա հակակրանքը, ոչ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքները, ոչ էլ միջազգային քննադատությունը չփոխեցին Սարգսյանի վճռականությունն ու հավատը, որ իրեն Հայաստանը ղեկավարելու մանդատ է տրվել: Փողոցում սպանված մարդիկ արգելք չէին նրա ճանապարհին. դա ցավալի միջադեպ էր, բայց ոչ այնքան կարևոր, որ սգո ազգային օր հայտարարվեր` մինչ ընտրված նախագահը շտապում էր Կրեմլ` իր թագադրությանը: Սարգսյանը մեկն է այն բազմաթիվ գործիչներից, որոնց թվում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, ովքեր այս օրերին անարժան վարք ցուցաբերեցին. Տեր-Պետրոսյանը մշտապես չարախոսում էր Սարգսյանի հասցեին, իսկ Սարգսյանն էլ իրեն այնպես էլ պահում, կարծես ուզում էր, որ այդ մեղադրանքները կպչեն իրեն: Իսկ պաշտոնավարումն ավարտող նախագահն արթնացել էր այն կարճատև նինջից, որն սկսվել էր անցյալ տարվա ապրիլից, երբ նա հանձնեց պետությունը Սարգսյանին` դժգոհելով իր անդորրը խախտած այդ ամբողջ աղմուկից, որն ընդհատեց նրա խաղաղ հեռացումը բավական անհասկանալի մի հանրապետության ղեկավարի պաշտոնից դեպի իրեն սպասող որևէ լուրջ գործարար պաշտոնի: Երբ անցյալ տարի մահացավ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, տպավորությունն այնպիսին էր, կարծես մահացել էր ինքը` Քոչարյանը. բոլորի աչքերն ուղղված էին Սարգսյանին` Օծյալին: Սակայն Քոչարյանն ապացուցեց, որ «կաղ բադը» կարող է կատաղի լինել, և նա դեռ ժամանակ ունի` մարդու իրավունքների ժողովրդավարական համակարգից Հայաստանի օրենսդրական նահանջը ձևակերպելու համար: Նախագահն ու վարչապետը, որոնք սիրաշահելով ձգտում են ապահովել իրենց ռուս կնքահայրերի համակրանքը, ինչպես նաև նույնքան արատավոր Տեր-Պետրոսյանը, որի դեմ առաջին երկուսը կհամախմբվեն սեփական դիրքերն ամրապնդելուց հետո, այս երեքը, փաստորեն, խաբել ու հուսախաբ են արել ազնիվ մարդկանց: Սակայն նրանցից մեկը` Սերժ Սարգսյանը, հնարավորություն ունի ամեն ինչ շտկելու: Աստված նրան օգնական, որ նա այդպես էլ վարվի: Թող բոլոր նրանք, ում համար թանկ է Հայաստանը, աղոթեն, որ նոր նախագահը դադարեցնի իր նախորդի սկսած հետապնդումները` համաներում հայտարարելով սխալ ձերբակալվածների նկատմամբ, թույլատրելով խաղաղ ցույցերը և միաժամանակ արդարացի ու խիստ միջոցներ կիրառելով խուլիգանների նկատմամբ, թույլատրելով հեռուստատեսությանն ու ռադիոյին հեռարձակել պաշտոնական տեսակետից տարբեր լրատվություն, համոզելով թշնամիներին, որ նույնիսկ պառակտված Հայաստանը նվազ վճռական չէ Ղարաբաղի հայերի անվտանգությունն ապահովելու գործում, և ներողություն խնդրելով զոհվածներից: Եթե ապրիլի 9-ին նախագահ Սարգսյանի պաշտոնակալության ելույթի առաջին բառերը լինեն «Ես ներողություն եմ խնդրում», ապա այս Հայաստանը կարող է հուսալ, որ իր նոր առաջնորդը հասկանում է իր ժողովրդի ցավն ու հոգսը և արժանի է նրա առաջնորդը լինելուն:
Other Articles in Հայացք դրսից
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 43 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.