Լավ կրթե՛ք ձեր երեխաներին. Ցավալի դեպք կաշառակերության հիվանդ համակարգիցև ծերության ժամանակ էլ չի հեռանում դրանից... Գիրք առակաց 22:6 Ես մի ծանոթ ունեմ, որի աղջիկը ծնվել է լսողական/խոսակցական արատով: Ներեցե՛ք, եթե «արատ» բառը վիրավորում է ձեզ: Բայց Հայաստանում ամեն մի նման անկարողություն հենց այդպես էլ դիտվում է: Այստեղ հաշմանդամ լինել նշանակում է` առնվազն մեկուսացված, վատագույն դեպքում` ծաղրված և միայն հազվադեպ` ընդունված: Չնայած հաշմանդամությանը` աղջիկը դիմել էր բուհ ընդունվելու համար այնպիսի մի հասարակությունում, որտեղ «նորմալ» երեխաները թե՛ դպրոցում և թե՛ բակում սովորաբար չեն շփվում «ուրիշ» երեխաների հետ: Նա փաստորեն այնքան էր գերազանցել ինքն իրեն, որ խիզախել էր դիմել Պետական համալսարան` սովորելու «նորմալ» երեխաների հետ: Նրա կրթական կարիքները գնահատողկրթության և գիտության նախարարության աշխատակիցները ապշել էին նրա խոսելու կարողության վրա. «Միլիոնից մեկն է»,- ասել էին նրանք: Աղջիկը ցանկանում է սովորել հոգեբանություն և իր ակադեմիական գիտելիքներով օգնել լսողական խնդիրներ ունեցող մարդկանց` հաղթահարելու հասարակությունից մեկուսացված լինելու հետևանքով առաջացած հոգեբանական բարդույթները: Նման մասնագետների կարիք շատ կա, և այն փաստը, որ նա ընտրել է այս մասնագիտությունը` խրախուսանքի է արժանի: «Նորմալ» երկրներում նա հավանաբար կկարողանար գտնել` իր նման խելացի երիտասարդներին դրամաշնորհներ և կրթաթոշակներ տրամադրող կազմակերպությունների կայքէջեր: Սակայն այս «հաշմանդամ» երկրում... Հայաստանի պետական բուհերից մեկում ընդունող հանձնաժողովը 2000 դոլար կաշառք է պահանջում` ապահովելու երեխայի ընդունելությունը: Իհարկե, նրանք դա կաշառք չեն անվանում: Նրանց համար դա «մաղարիչ» է, որը ընդունված սովորություն է Հայաստանում, երբ բարի լուր բերողին նվեր են տալիս: Ահա այս մաղարիչի լուրը` հայերն իրավունք չունեն ատելու թուրքերին այն բանի համար, ինչ վերջիններս արել են նրանց նկատմամբ 1915-18 թթ., եթե 2008 թ. իրենց ապագա սերունդների նկատմամբ խղճի ցեղասպանության նման անընդունելի քաղաքականություն է վարում: Կրթության և գիտության նախարարությունում ասել էին` որպես «հատուկ կրթական կարիքեր ունեցող» աղջիկը բուհում կարող է անվճար սովորել, եթե ընդունելության քննություններից դրական գնահատական ստանա: Սակայն համալսարանի ընդունող հանձնաժողովն ասաց, որ աղջիկը չի ընդունվի նույնիսկ 20 ստանալու դեպքում, մինչև ծնողները 2000 դոլար չտան իրենց: Ծանոթս` աղջկա մայրը, դայակ է աշխատում: Իր համեստ միջոցներից նա որոշ գումար է խնայել երեխայի կրթության համար: Տղան ծառայում է Ղարաբաղում: (Ի միջի այլոց, կնոջն ասել էին, որ եթե նա կոնկրետ մարդկանց 1000 դոլար տա, ապա տղային ավելի մոտ զորամասում կտեղաբաշխեն:) Մայրն անելանելի վիճակում է. նա պետք է ընտրություն կատարի բարոյականության և իր երեխայի ապագայի միջև: Իսկ երեխայի ապագան ընդամենը 2000 դոլար կաշառքն է: Եթե դա չվճարվի քննական հանձնաժողովին, նա չի սովորի համալսարանում: Առանց ԿԳ նախարարության թույլտվության, տարեկան վարձը կկազմեր 900 դոլար: Հանձնաժողովում ասել էին, որ ծնողները պիտի շնորհակալ լինեն` չորս տարվա համար 3600 դոլարի փոխարեն 2000 դոլար որպես «մաղարիչ» վճարելու համար: Ինչպիսի՜ ընտրություն ընտանիքի համար, որին նախարարությունում ասել էին, թե դրական գնահատականների դեպքում (ի դեպ, նա արդեն ստացել էր այդ գնահատականները) աղջիկը կարող է անվճար կրթություն ստանալ: Ծանոթս հարցրել էր միջնորդին` կարո՞ղ է կեսը հիմա վճարի, մյուս կեսն էլ` հետո: «Էստեղ բազար չի»,- պատասխանել էին նրան` ասելով, որ ամբողջ գումարը պետք է քննության օրը լինի: Նրանք նաև ասել էին, որ 28 դիմորդ է դիմել այդ բաժնի համար, որոնցից միայն 10-ը պիտի ընդունվի: Իմաստը հասկանալի է` «Առաջինը եկողին առաջինն են սպասարկում»: Կաշառք տվողներն ընդունվում են, չտվողները` ոչ: Ծանոթս ստիպված գրավ դրեց ոսկեղենը` երեխային համալսարան ընդունելու համար, որպեսզի վերջինս, գիտելիք ձեռք բերելով, կարողանա օգնել ուրիշներին, մինչ նրա եղբայրը Ղարաբաղում պաշտպանում է այս «մեծ ազգը»: Իհարկե, «բազար չեն անում»: Սակայն այս տարօրինակ համակարգը հազիվ թե հուսադրող է:
Other Articles in Հայացք դրսից
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 38 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.