Վերահսկելով արդար մրցակցությունը. ՏՄՊՊՀ-ն ասում է, որ 2009 թ. իրենց աշխատանքն արդյունավետ է եղել

Վերահսկելով արդար մրցակցությունը. ՏՄՊՊՀ-ն ասում է, որ 2009 թ. իրենց աշխատանքն արդյունավետ է եղել

Ֆոտոլուր

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահն այդ պաշտոնում հունվարի 21-ին անցկացրած իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ իրենք կանխել են ամանորյա տոների հետ կապված գների արհեստական բարձրացումը:

Խոսելով անցյալ տարի ամանորի շեմին գրանցվող գների` արդեն ավանդական բարձրացումների մասին` Դավիթ Հարությունյանն ասաց, որ շաքարավազի (37%-ով) և (58%-ով) ներմուծվող կարագի գների բարձրացումը կապված է միջազգային շուկայում դրանց թանկացման հետ` համապատասխանաբար` 90 և 58 տոկոսով:

Ըստ նոր նախագահի` այս տարի հանձնաժողովն ընդլայնելու է իր գործունեությունը մարզերում, իսկ 2009-ին ՏՄՊՊ հանձնաժողովը նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակել, որն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարություն:

«Մենք ցանկանում ենք նաև մի նոր ինստիտուտ ներդնել, որը հնարավորություն կտա զգուշացնելու տնտեսավարողներին` խուսափելու իրավախախտումներից»,- ասել է Հարությունյանը:

Բազմաթիվ մասնագետների կարծիքով`հանձնաժողովի աշխատանքն անիմաստ է, քանի որ գների անհիմն բարձրացման դեպքում, մինչև հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացնում, վարույթ հարուցում և տուգանում տնտեսավարողներին, վերջիններս այդ ընթացքում արդեն հասցնում են սպառողների հաշվին գերշահույթ ստանալ, և տուգանքներն այնքան շատ չեն կազմում, որքան իրենց շահույթն է:

Խոսելով հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության մասին` Հարությունյանն ասաց, որ աշխարհի գրեթե բոլոր պետությունները նման խնդիր ունեն:

«Միայն ԱՄՆ-ում, որտեղ մրցակցային մարմինը գործում է 100 տարուց ավելի, վերջին տարիներին ստեղծվել է սպառողների փոխհատուցման ինստիտուտ»,- ասել է Հարությունյանը:
ԱրմենիաՆաուի էջերում