«Վերին Լարս». Տնտեսական շահ և քաղաքական շահաբաժիններ Հայաստանի համար
Ռուս-վրացական սահման, Վերին Լարս: Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել վիզայով, որոնք կարող են ստանալ Մոսկվայում և Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատներից: ԱՊՀ երկրների, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների համար բավական է ունենալ արտասահմանյան անձնագիր: Տվյալ հանգամանքը շատերին հնարավորություն տվեց պնդելու, որ անցակետի բացումն ավելի ձեռնտու է Հայաստանին, քան Վրաստանին: Անցակետի բացումը ողջունեցին թե´ Մոսկվայում, թե´ Թբիլիսիում և թե´ Արևմուտքում: Մարտի 3-ին Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար, Եվրամիության գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսն այցելեց անցակետ և բացումը գնահատեց որպես «դրական երևույթ»: Ընդ որում, անպայման հիշատակվում է Հայաստանը, որը որպես միջնորդ քաղաքական շահաբաժիններ շահեց: Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցան Շվեյցարիայի միջնորդությամբ: Սակայն, Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն մարտի 1-ին հայտարարեց, որ «Վերին Լարս» անցակետի բացումը, ընդ որում` սեղմ ժամկետներում, տեղի է ունեցել Հայաստանի իշխանությունների խնդրանքով: Miacum.ru կայքը գրում է, որ անցակետի բացումը վկայում է Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության մեկ այլ ձեռքբերման մասին ևս: Նույն աղբյուրի հաղորդմամբ` կարելի է արձանագրել, որ ռուս-վրացական համաձայնությունը կայացավ նաև անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սագսյանի ներդրման և ջանքերի շնորհիվ: Անցակետի բացումից մեկ օր առաջ Սարգսյանը մասնավոր այցով գտնվում էր Վրաստանում: «Իհարկե, Հայաստանն վարժել է առանց «Վերին Լարս» անցակետի յոլա գնալուն և հարմարվել դրան: Սակայն, աներկբայորեն, անցակետի բացումը կկրճատի բեռնափոխադրումների ծախսերը»,- ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների և միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը հատկապես կարևորեց տարանցման արագությունը, մասնավորապես, գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում` բանջարեղենի, ծիրանի, դեղձի և խաղողի համար, որոնց արտահանումն սկսվում է գարնան վերջին: «Այս բեռնատեսակները տեղափոխվում են սառնարանային ռեժիմ պահանջող մեքենաներով, և որքան արագ են տեղ հասնում, այնքան նրանց որակը լավ է պահպանվում»,- պարզաբանեց նա: Ղազարյանը հայտարարեց, որ անցակետի բացումը բեռների փոխադրումը կէժանացնի 20-25 տոկոսով: «Եթե մինչև այժմ բեռնատար մեքենան կարող էր Ռուսաստան մեկ չվերթ կատարել, քանի որ ճանապարհի մի մասը բեռնափոխադրումն իրականացվում էր լաստանավով, ապա այժմ մեքենան Ռուսաստան կհասնի երկու շաբաթում [օգտագործելով ցամաքային սահմանը]»,- ասաց ՀԳԱՄ-ի նախագահը:
Other Articles in Տնտեսություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.