Դոլար-դրամ պար. դոլարը հատում է 400 դրամի սահմանագիծը
Բանկերը մեկ դոլարը գնում են 400-403 դրամով, վաճառում 405-407 դրամով: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` գազի սակագների բարձրացումից հետո դրամի կտրուկ արժեզրկումը կրկին կարող է հանգեցնել նոր թանկացումների: «Այս պայմաններում մայիս-հունիսին գների 10-15 տոկոս աճն անխուսափելի եմ համարում»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Բոզոյանը: Նա հավաստիացնում է, որ ՀՀ կառավարության կողմից գիտակցված քայլեր չձեռնարկելու և հարկային համակարգը չկարգավորելու դեպքում զգալիորեն կտուժի նաև բիզնես միջավայրը, և կապիտալի փախուստը Հայաստանից զանգվածային կլինի: Հայաստանի կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ իրենք որևէ մեկնաբանություն չեն տալիս դրամի արժեզրկմանը, քանի որ վարում են լողացող փոխարժեքի քաղաքականություն: Նշենք, որ այդ քաղաքականությունը նրանք որդեգրել են նախորդ տարվա մարտի 3-ից`«սև երեքշաբթի» որակված օրից, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց` մեկ դոլարի գինը 300-ից հասնելով 360 դրամի: Դրան հաջորդեցին գների կտրուկ բարձրացումներ: Այս անգամ փորձագետները դրամի արժեզրկման պատճառով արդեն իսկ արձանագրում են արտասահմանից ներմուծվող վառելիքի գների բարձրացում. մարտի ընթացքում այն թանկացել է 30 դրամով (0,07 սենթ)` մեկ լիտր բենզինի գինը 390-440 դրամ (0,9 սենթ-1,08 դոլար) է` նախկին 360-410 դրամի (0,8 սենթ-1,01 դոլար) փոխարեն:
Other Articles in Տնտեսություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.