Օրենսդրական փոփոխություն. օրենսդրական նախաձեռնությամբ կխստացվի մաքսազերծման գործընթացը
Վրացական համարանիշով մեքենաները հաճախադեպ են Հայաստանում: Այս նախաձեռնությամբ ՀՀ կառավարության վերջին նիստի ընթացքում հանդես է եկել ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, որը նշել է, թե 2009 թ. 7 ամիսների ընթացքում ժամանակավոր ներմուծման ռեժիմով 32 հազար ավտոմեքենա է գրանցվել, իսկ այս տարի` 44 հազար, քանի որ դրանց տերերը մաքսազերծման համար անհրաժեշտ զգալի վճարումներից խուսափելու պատճառով գերադասում են մեքենաները գրանցել որպես «ժամանակավոր ներմուծված»։ Ըստ ՀՀ գործող օրենքի` ավտոմեքենա ներմուծող քաղաքացին 10 օր է ունենում ավտոմեքենան մաքսազերծելու ու գրանցելու համար, որը կազմում է մեքենայի շուկայական արժեքի շուրջ 32 տոկոսը։ Իսկ եթե մեքենան գրանցվում է որպես «ժամանակավոր», ապա հարկ չի գանձվում, և քաղաքացուն թույլատրվում է առանց մաքսազերծման մեքենան 30 օր պահել Հայաստանում: Ոմանք, օգտագործելով օրենքի այս բացը, կարողանում են անորոշ ժամկետով մեքենան պահել Հայաստանում առանց մաքսազերծման: Եվ քանի որ Վրաստանի սահմանը մոտ է, քաղաքացին, մեքենան հարևան երկիր տանել-բերելով, թարմացնում է իր փոխադրամիջոցի «ժամանակավոր» կարգավիճակը: 33-ամյա Ռուբեն Աբրահամյանը մեկն է այն մարդկանցից, որն ավտոմեքենան ներմուծել է Վրաստանից դեռ 2007 թ. և օգտվել այս տարբերակից` ծանր հարկից խուսափելու համար: Նա երեք տարի առաջ մեքենան ձեռք է բերել Վրաստանից 3000 դոլարով, սակայն ասում է, որ այն Հայաստանում գնահատում են մոտ 4500 դոլար, այսինքն` Աբրահամյանը ստիպված կլինի մեքենայի համար, որպես հարկ, վճարել գրեթե այն գումարի կեսը, որքանով գնել է իր փոխադրամիջոցը: «Եթե այս օրենքը գործեց, այն առաջին հերթին վնասելու է միջին խավին, բայց իրականում այնպես պետք է անել, որ գները մեր խավի համար իջեցվեն, և օրենքը գործի միայն 80.000-150.000 դոլար արժողությամբ ավտոմեքենաները ներմուծելու դեպքում, որոնք պետք է օրինական դաշտ մտցնեն»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Աբրահամյանը: Օրինագիծն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը և քննարկման կդրվի Ազգային ժողովում:
Other Articles in Տնտեսություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.