Առաջընթաց/հետընթաց. տնտեսական ազատության մասին զեկույցում Հայաստանը գրանցել է ցածր ցուցանիշ, սակայն առաջ է անցել հարևաններից

Առաջընթաց/հետընթաց. տնտեսական ազատության մասին զեկույցում Հայաստանը գրանցել է ցածր ցուցանիշ, սակայն առաջ է անցել հարևաններից


Heritage («Ժառանգություն») հիմնադրամի և Wall Street Journal-ի հրապարակած տնտեսական ազատությանը վերաբերող զեկույցում Հայաստանը 39-րդ տեղում է և ունի 68,8 միավոր` գրանցելով մոտ մեկ միավորի կորուստ, ինչը վկայում է կոռուպցիայի դեմ պայքարում նկատելի նահանջի, պետական միջոցների տնօրինման և դրամավարկային քաղաքականության ասպարեզներում թերացումների մասին։

43 եվրոպական երկրների շարքում Հայաստանը 19-րդ տեղում է, ինչը զգալիորեն ավելի լավ է, քան նրա դիրքը աշխարհի մակարդակով: 2012 թ. զեկույցում Հայաստանի մասին ասվում է.

«Հայաստանն անցած տասնամյակում էական ազատականացում և տնտեսական փոփոխություններ է ապահովել, սակայն վերջին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում չափավոր ճկունություն է դրսևորել։ Տնտեսությունը կարգավորող ընդհանուր շրջանակներն արդյունավետ են, ինչին նպաստում են գործարարության ընթացակարգերը և մրցունակ հարկային տոկոսադրույքները։ Քաղաքականությունը վստահ պաշտպանում է ազատ շուկայի սկզբունքը և երկիրը մրցունակ է դարձնում ներդրումների և առևտրի առումով»։

«Թեև Հայաստանի քաղաքականությունն ընդհանուր առմամբ տեղավորվում է տնտեսական ազատության չորս սկզբունքների մեջ, տնտեսական ազատությունն այնուամենայնիվ չի երաշխավորվում, քանի որ չկա հզոր և անկախ դատական համակարգ։ Համատարած կոռուպցիան է´լ ավելի է խոչընդոտում երկրի տնտեսական զարգացումը։ Կառավարության ծախսերը վերջին տարիներին հետզհետե ընդարձակվել են, որը կառավարության լիազորությունների չարաշահում է»։

Տարածաշրջանի երկրներից Ադրբեջանը 91-րդ, Վրաստանը` 34-րդ, Թուրքիան` 73-րդ, Իրանը` 17-րդ տեղում են:
ԱրմենիաՆաուի էջերում