Հայաստան-Ռուսաստան. ռազմավարական փոխգործակցություն և հավատարմության փոխադարձ հավաստիացում

Հայաստան-Ռուսաստան. ռազմավարական փոխգործակցություն և հավատարմության փոխադարձ հավաստիացում

Photo: www.president.am

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Անցյալ շաբաթվա ընթացքում Հայաստան են այցելել ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մի շարք կարևոր համաձայնագրեր են ստորագրել, որոնք, սակայն, հայ փորձագետները որակել են որպես «պտուտակների ձգում»:


Ռուսաստանը, որին պատկանում է Հայաստանի ողջ էներգետիկ ոլորտը, Հայաստանի սահմանները պաշտպանում է Ռուսաստանի դաշնային անվտանգությունը, որոշել է ստուգել` արդյոք ամեն ինչ լա՞վ է, և համենայն դեպս ամրապնդել հարաբերությունները:

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը


Փետրվարի 8-ին Հայաստանում ՌԴ սահմանապահ վարչության և 102-րդ ռուսական ռազմակայանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դաշնակցային են: Պատրուշևն ու ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ստորագրել են արձանագրություն ռազմատեխնիկական համագործակցության մասին: Անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով կարդիականացվի իրանական սահմանին տեղադրված համակարգը: Հայաստանում կգործի հայ-ռուսական տարածաշրջանային կենտրոն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցության գծով:

Ռուսաստանը պատրաստ է քննարկելու ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման բաժնի ավելացումը` Երևանում հայտարարել է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր, որ ռուսական կողմը պատրաստ է ապահովելու նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման 20-25%-ը:

Հայաստանն և Ռւսաստանը գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը խորացնելու լավ հեռանկարներ ունեն: Այս մասին հայտարարել էր ավելի վաղ Երևան այցելած ՌԴ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը: Մասնավորապես, երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում ջերմոցների և անասնաբուծական համալիրների կառուցման ծրագրերը, գյուղտեխնիկայի մատակարարման կազմակերպումը: Զուբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանում բացելու «Ռոսսելխոզբանկի» ներկայացուցչությունը և սկսելու հանրապետության գյուղատնտեսության ոլորտի վարկավորումը:

Հայաստանի և Ռուսաստանի միջև 2011 թ ապրանքաշրջանառությունը ընդհուպ մոտեցավ 1 միլիարդ դոլարի` նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 15,8%-ով: Սակայն, Զուբկովի խոսքով` ապրանքաշրջանառության նման մակարդակը լիարժեք չի համապատասխանում այն լուրջ պոտենցիալին, որն ընկած է երկու երկրների փոխհարաբերությունների հիմքում:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը նույնպես այս շաբաթ Երևանում քննարկել են մինչև 2020 թ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության հայեցակարգը:

«Ռուսաստանցի գործընկերների հետ մեր հարաբերությունները աճողական են եղել և շատ բնականոն ընթանում են: Այսպես, իմ գործընկերոջ (Լևիտին) հետ այցելեցինք այն տարածքը, որտեղ տեղակայված է առաջին ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ)»,- ընդգծել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նշված ԱՏԳ-ն կկառավարի ռուսական «Սիտրոնիքս» ռուսաստանյան ընկերությունը, որը մտադիր է նախագծում 10 մլն դոլար ներդնել:

Ուշագրավ է, որ հայ-ռուսական բարեկամության բուռն ամրապնդումը տեղի է ունենում Ռուսաստանում ոչ միանշանակ նախընտրական քարոզարշավի ֆոնին: Դեռ քարոզարշավից առաջ Հայաստանում խոսում էին «Պուտին» ակումբներ ստեղծելու մասին, որը ԱՊՀ երիտասարդական միության նախաձեռնությունն է: Սա կտրուկ բացասական արձագանք է ստացել ոչ միայն սոցիալական ցանցերում: «Շանթ» հեռուստաընկերությունը, վերլուծելով Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, նշել է, որ Ռուսաստանի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ` չի կարելի նրան չափից ավելի շատ սիրել և չի կարելի միջամտել նրա ներքին գործերին:

Սակայն, կարծես թե, Ռուսաստանի ղեկավարությունը պահանջում է միջամտություն և
հավատարմության հավաստիացումներ:

«Այսօր Ռուսաստանում կայուն զարգացում ապահովող ուժը հենց Վլադիմիր Պուտինն է և նրա կողմից ղեկավարվող կուսակցությունը»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ընդգծելով, որ այս գործոնները նշանակալի չափով ազդում են Հայաստանի բարեկեցության և նրա կայուն զարգացման վրա:
ԱրմենիաՆաուի էջերում