Ոգելից խմիչք. Հայաստանից սպիրտային խմիչքների արտահանման ծավալներում արձանագրվել է 30% աճ

Ոգելից խմիչք. Հայաստանից սպիրտային խմիչքների արտահանման ծավալներում արձանագրվել է 30% աճ

Ֆոտոլուր

Ըստ պետեկամուտների կոմիտեի տվյալների՝ անցյալ տարի Հայաստանից արտահանվել է 9,6 մլն լիտր ոգելից խմիչք՝ 132 մլն դոլար ընդհանուր գումարով: Ոգելից խմիչքների արտահանումը երկրորդ տեղում է` զիջելով միայն պղնձի խտանյութի արտահանմանը: 2010-ի համեմատությամբ գրանցվել է արտահանման մոտ 30 % աճ:

Սակայն այս առումով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2008-ին (134 մլն դոլար):

2008-ից ի վեր 1 լիտր ոգելից խմիչքի գինը զգալիորեն աճել է. եթե 2008-ին 1 լիտրի միջին գինը 9,80 դոլար էր, ապա 2011-ին` 13,7 դոլար: Գնի կտրուկ աճը հնարավոր է մաքսային վարչարարության խստացման հետևանք լինել:
ԱրմենիաՆաուի էջերում