«Ֆեյսբուքի» կիրառումը. հոսթելի ներկայացուցչի խոսքով` սոցիալական ցանցերը նպաստում են Հայաստանում խնայողական ճանապարհորդության զարգացմանը
Բաբայանն ասում է, որ «Էնվոյ» հոսթելը մեծապես շահել է մարքեթինգի ժամանակակից միջոցներից: (Երբ մոտ երկու տարի առաջ երկրում սկսեց զարգանալ այս ոլորտը, Հայաստանում շատ գործարարներ սկսեցին օգտագործել այս ցանցերը` հաճախորդներ ձեռք բերելու համար:) «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «երկրպագուների էջը» սովորաբար երևում է կայքի աջ անկյունում և առաջարկում դառնալ տվյալ ծառայության, կազմակերպության և այլնի «երկրպագուն»: 2005-ից Երևանում գործող «Էնվոյ» հոսթելի տուրօպերատոր Գևորգ Բաբայանը, որը վերջերս է վերադարձել Իռլանդիայում հունվարի 24-26-ը տեղի ունեցած հոսթելների համաժողովից, ասում է, որ համաժողովի մասնակիցների (400 պատվիրակ աշխարհի տարբեր երկրներից) մեծ մասը «Էնվոյ» հոսթելի մասին գիտեր «Ֆեյսբուքից»: (Բաբայանն ասում է, որ Դուբլինում իր պատվիրակության շնորհիվ «Էնվոյ» հոսթելը նաև գովազդել է Հայաստանը որպես զբոսաշրջության վայր և շուկա:) Բաբայանը «երկրպագուների էջը» բացել է 2008-ի նոյեմբերին ու արդեն 1029 «երկրպագու» ունի: «Բացի այդ, հոսթելը շատ պատվերներ է ստանում նաև «Ֆեյսբուքից», այնպես որ, կարծում եմ` սոցիալական ցանցերով փրոմոուշնն (գովազդ) իր արդյունքը տվել է»,- ասում է Բաբայանը (հոսթելն իր էջն ունի նաև «Թուիթեր», «ՄայՍփեյս» սոցիալական ցանցերում): Ըստ Բաբայանի` սոցիալական ցանցերի` կազմակերպությունների փրոմոուշնի գործում ավելի մեծ դեր ստանալու մասին վկայում է այն փաստը, որ Դուբլինում անցկացված հոսթելների համաժողովի թեմաներից մեկն էլ սոցիալական ցանցերում հոսթելների առաջխաղացումն է եղել: Երևանում գործող մի քանի հոսթելներից «Էնվոյը» լավագույններից է: Հոսթելներն ավելի էժան պայմաններ են առաջարկում այն զբոսաշրջիկներին, որոնք նախընտրում են «ուսապարկային» զբոսաշրջությունը: Բաբայանն ասում է, որ երբեմն անգամ նրանք, ովքեր կարող են իրենց թույլ տալ թանկ հյուրանոցներում մնալ, նախընտրում են «ուսապարկային» զբոսաշրջությունը և հոսթելները:
Other Articles in Բիզնես
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.