iՀայաստան. «Apple»-ը մեկնարկում է «App Store» ծրագրային փաթեթների խանութի տեղային տարբերակը Հայաստանում

iՀայաստան. «Apple»-ը մեկնարկում է «App Store» ծրագրային փաթեթների խանութի տեղային տարբերակը Հայաստանում


Հայաստանն այլևս i-մոռացության մեջ չէ:

«Apple»-ը հայտարարել է, որ ընդգրկել է Հայաստանը այն 13 երկրների շարքում, որտեղ iPhone, iPod և iPad ունեցողները կարող են օգտվել App Store առցանց խանութից` ներբեռնելու ծրագրային փաթեթներ իրենց i-ապրանքների համար:

Հայաստանի հետ միասին «Apple»-ն իր «App Store»-ը մատչելի է դարձրել Բուլղարիայում, Հորդանանում, Մակեդոնիայում, Մադագասկարում, Մալիում, Մավրիկիոսում, Նիգերիայում, Սենեգալում, Թունիսում և Ուգանդայում:

«App Store» խանութն այժմ հասանելի է 90 երկրներում:
ԱրմենիաՆաուի էջերում