Վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարության համաձայն` այս տարի ՀՀ կառավարությունը խթանելու է ձկնատեսակների արտահանումը, սակայն ձկնարտադրողները թերահավատ են, որ դա իրատեսական է:
Վարչապետը չի մասնավորել, թե ինչպես է այդ ծրագիրն ընթանալու, բայց անցյալ տարի անընդհատ խոսվել է հայկական իշխանն ու թառափը Ռուսաստանից և Վրաստանից զատ նաև եվրոպական երկրներ ու ԱՄՆ արտահանելու մասին:
«Տնտեսական ճգնաժամից հետո, երբ ձկան արտահանումը Ռուսաստան դադարել էր, մեզ համար մեծ ձեռքբերում էր անցյալ տարի դրա վերականգնումը և զուտ Հայաստանից արտահանված ձկնատեսակների խանութ բացելը Կալինինգրադ քաղաքում, որն ապահովում է տարեկան 20-40 տոննա ձկան արտահանում»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահագն Մարտիրոսյանը:
Ձկնաբույծների միության տնօրեն Արթուր Աթոյանի խոսքով` տարեկան 250 ընկերություն արտադրում են 3000-3500 տ ձուկ, հիմնականում` թառափ և իշխան, որոնցից նախորդ տարի արտահանվել է մոտ 320 տոննա:
«Այս տարի այդ գործընթացը սառեցվել է, և ձկնարտադրողների համար բարենպաստ պայմաններ չեն ստեղծում նույնիսկ ներքին շուկայում արտադրանքը սպառելու համար, ուստի չի բացառվում, որ այս տարի ձկնարտադրողների թիվը նվազի 85 տոկոսով»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Աթոյանը:
Աթոյանը նշում է, որ ձկնարտադրողներից պահանջում են տեղադրել ջրաչափեր, վարձակալած հողի համար լրացուցիչ ծախսեր են արվելու, որոնք ձկնարտադրողներին դուրս կմղեն շուկայից:
Հայաստանը Խորհրդային Միության տարիներին տարեկան արտադրել է 8000 տ կարպ և 400 տ իշխան, բայց Խորհրդային Միության փլուզումից հետո այդ արտադրությունը կանգ է առել և ակտիվացել է միայն վերջին տարիներին:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.