ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում նախագծերի կառավարման վերաբերյալ կրթական ծրագրերի նոր շարք Հայաստանի յոթ բուհերում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում նախագծերի կառավարման վերաբերյալ կրթական ծրագրերի նոր շարք Հայաստանի յոթ բուհերում


ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորելով նախագծերի կառավարման հմտությունը համագործակցում է «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիա» հկ-ի հետ և սկսելով կրթական ծրագրերի նոր շարք կաջակցի համապատասխան դասընթացների կազմակերպմանը Հայաստանի յոթ բուհերում:

Կրթական ծրագրերը Հայաստանի բուհերի դասախոսներին հնարավորություն կտան բացահայտել արդյունավետ կառավարման ունակությունները, ձեռք բերել նոր հմտություններ և հնարավորինս սեղմ ժամկետներում ստանալ նախագծերի կառավարման վերաբերյալ տեղեկություններ:

«Նախագծերի կառավարման հարցում նրանց ունեցած պատկերացումները, սակայն, երբեմն կարող են ուղղակի չհամապատասխանել իրականությանը` հնարավոր ռիսկերի պատճառով և դրա հետ բախումն, անշուշտ, կառաջացնի անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պահանջ և իրավիճակը վերահսկելու կարողություն: Ժամանակի հետ բոլոր մասնագետները նման պայմաններում ձեռք են բերում փորձառություն և առավել հաջողում են, սակայն, նախագծի այն ղեկավարները, ովքեր տիրապետում են տարբեր փուլերում խնդիրը դիտարկելու և այն ճիշտ լուծելու հմտություններին: Հենց այդ նպատակն են հետապնդում այն դասընթացները, որոնց անցկացմանն աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը»,-ասում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ նախատեսվում է նաև հրատարակել նախագծերի կառավարման դասընթացի վերաբերյալ գիրք:
ԱրմենիաՆաուի էջերում