«Կոմերսանտ». «Ռոստելեկոմը» ծրագրում է մտնել լայնաշերտ ինտերնետ կապի ոլորտ
Թերթի զրուցակիցը հայտնել է, թե IP տարանցման պարսկական ճյուղը դեպի Եվրոպա հեռանկարային ուղղություն է, և որ Հայաստանի տարածքում ինտերնետ հասանելիության ծառայությունների իրականացումը կամրապնդի «Ռոստելեկոմի» դիրքերը: Նույն աղբյուրի հաղորդմամբ` «ՋիԷնՍի-Ալֆա»-ի սարքավորումները հայկական լայնաշերտ ինտերնետի արագ զարգացման հնարավորություններ են տալիս, որի ընդհանուր ծավալը 2011-ին կազմել է 40 մլն դոլար: «ՋիԷնՍի-Ալֆան» «Ռոստելեկոմի» հավանաբար առաջին արտերկրյա ձեռքբերումը կլինի: «Ռոստելեկոմի» աղբյուրը նաև չի բացառել, որ ընկերությունը հնարավոր է գնի նաև «Յուքոմ» ընկերությունը, որը Հայաստանի ամենախոշոր անկախ ինտերնետ ծառայություն մատուցողն է: Այդպիսով, ռուսական ընկերության մասնաբաժինը հայկական մեծածախ ինտերնետ շուկայում կկազմի մոտ 13 տոկոս:
Other Articles in ՏՏ և Տելեկոմ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.