Խիստ հսկողություն. արագաչափ սարքեր, տեսախցիկներ, երթևեկության խախտումների առցանց շտեմարան

Խիստ հսկողություն. արագաչափ սարքեր, տեսախցիկներ, երթևեկության խախտումների առցանց շտեմարան

Ֆոտոլուր

Այսուհետ ՀՀ ոստիկանության www.police.am ինտերնետային կայքի «Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներ» բաժնում իրավախախտում կատարած վարորդները կկարողանան ծանոթանալ իրենց խախտումներին:


«Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Վահագն Աղանիկյանն «ԱրմենիաՆաուին» տեղեկացրեց, որ իրավախախտ վարորդներն իրենց կատարած իրավախախտմանը կարող են ծանոթանալ` մուտքագրելով վարչական տույժ նշանակելու մասին որոշման անհատական ծածկագիրը, որը նշվելու է կազմված արձանագրության ծանուցման թերթիկի վրա:

«Վարորդները կկարողանան ավելի հստակ տեսնել իրենց կատարած խախտումները, քանի որ կայքում տեղադրված է լինելու կատարած խախտումից երկու նկար` հեռվից և մոտիկից, իսկ խաչմերուկներում կատարված խախտումների համար տեղադրված կլինի 20-30 վայրկյան տևողությամբ տեսանյութ»,- ասում է Աղանիկյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ից Երևանի փողոցներում գործարկվել են տեղադրված` երթևեկության վերահսկողության տեսախցիկների ու արագաչափ սարքերի աշխատանքները, որի շրջանակներում մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներ ու փողոցներ, նաև` միջպետական ճանապարհներ արդեն հսկվում են տեսախցիկներով և արագաչափ սարքերով:
ԱրմենիաՆաուի էջերում